Հասարակական

Կառավարությունը մարզական գույք ձեռք բերելու համար 100 միլիոն դրամ կհատկացնի

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը մարզական գույք ձեռք բերելու համար 100 միլիոն դրամ կհատկացնի

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը 100 միլիոն դրամ կհատկացվի՝ մարզական հաստատությունների համար գույք ձեռք բերելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության՝ օգոստոսի 8-ին կայանալիք նիստի օրակարգում:

Հատկացվող գումարով նախատեսվում է մարզական գույքով ապահովել Հայաստանի մանկապատանեկան մարզադպրոցներ, մարզաձեւերի ազգային ֆեդերացիաներ եւ այլ մարզական հասարակական կազմակերպություններ:

Մարզագույքը նշված կազմակեր­պություններին կհատկացվի անհատույց, սեփականության իրավունքով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում