Սպորտ

Հայ ծրագրավորողները պատրաստել են նոր խաղ «Շախմատ Լեւոն Արոնյանի հետ»

2 րոպեի ընթերցում

Հայ ծրագրավորողները պատրաստել են նոր խաղ «Շախմատ Լեւոն Արոնյանի հետ»

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի օլիմպիական հաջողությունները հիմք են ծառայել հայ ծրագրավորողների համար, ոքվեր ստեղծել են նոր խաղ` «Շախմատ Լեւոն Արոնյանի հետ»:

Խաղի հիմքում Լեւոն Արոնյանի պարտիաներից վերցրված քայլերն են, որոնք խաղն ավելի են մոտեցնում գրոսմայստերի խաղաոճին: Խաղացողն ինքն է ընտրում, թե որ տարիքի «Արոնյանի» հետ է ցանկանում «մենամարտել»: Ծրագրավորողների խոսքով, այն ներկայացնում է 10-31 տարեկան Արոնյանին, խաղի բարդությունը (Level) երկաստիճան է` ըստ Արոնյանի տարիքի, այն բարձրանում է երկու աստիճանով: Խաղի ժամանակ մասնակիցը հնարավորություն ունի ընտրել եւ վեց խաղատախտակներից մեկը, եւ թե քարերի գույնը` սեւ, սպիտակ:

«Գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ Հայաստանի տղամարդկանց հավաքականը երրորդ անգամ դարձավ շախմատային օլիմպիադայի չեմպիոն: Լեւոնը դեռ տեղյակ չէ այս մասին: Երբ խաղն ամբողջությամբ ավարտեմ, նոր միայն կներկայացնեմ նրա «դատ»-ին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց խաղի հեղինակ, ծրագրավորող Վահե Ամիրաղյանը:

Նրա ծրագրում է շարունակել «շախմատային սեանս» խաղը ոլորտի համաշխարհային այլ ներկայացուցիչների «մասնակցությամբ»:

«Շախմատ Լեւոն Արոնյանի հետ» խաղը նախատեսված է iphone-ների եւ Ipod-ների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում