Էրզրումի կաթոլիկ հայերի մասին պատմող միակ հուշամատյանը թարգմանվել է անգլերեն
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մխիթարյան միաբանության`Էրզրումի կաթոլիկ հայության մասին պատմող պահպանված միակհուշամատյանըթարգմանվել է անգլերեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Armenian Reporter անգլալեզու հայկական պարբերականը, «Խոդորջուր. կորսված դրախտ» խորագիրը կրողգիրքը պատմում էԽոդորջուր գեղեցիկ երկրի և նրա բնակիչների մասին, որ18-րդ դարում«Փոքրիկ Հռոմ» անունով են կոչել:
«Էրզրումի հյուսիսային լեռնային հատվածում մեկուսացված հայ կաթոլիկներին վերաբերող ընդամենը մի քանիլուսանկար է պահպանվել և Մխիթարյան միաբանության հրապարակած այս հայտնի աշխատությունը»,- նշել է պատմաբան, «Հայոց ցեղասպանությունը. ամբողջական պատմությունը» աշխատության հեղինակՌեյմենդ Գևորգյանը:
Գրքում ներկայացված են Խոդորջուրի հայերի սովորույթներն ու ավանդույթները, ովքեր դարեր շարունակ տարբեր արհավիրքների դեմմաքառել են իրենց հողի և ինքնության համար և ի վերջո Առաջին համաշխարհային պատերազմի տարիներինարտաքսվել և իսպառ բնաջնջվել թուրքական կառավարության կողմից կազմակերպված ցեղասպանության հետևանքով:
«Խոդորջուր. կորսված դրախտ» գիրքըհուշամատյանբնօրինակի լրամշակված եւ ամբողջական թարգմանությունն է:
Բնօրինակը գրվել է հոգևոր հայրեր Հարություն Հուլունյան և Մաթևոս Հաջյանի, թարգմանվել Վաչե Ղազարյանի և խմբագրվել Արամ Արքուն և Վիկտորիա Ռուի կողմից: Առաջաբանի հեղինակն է Հովհան Սիմոնյանը:
Գրքի ծավալը 652 էջ է, այն ներառում է նոր քարտեզներ, բարբառի ցանկ և այդ տարածաշրջանի մասին ճանապարհորդական ուղեցույց, որ գրվել էՀայոց ցեղասպանությունը վերապրածի որդու կողմից: