Շախմատի աշխարհի չեմպիոնի հիմնական հավակնորդը Մագնուս Կարլսենն է. Լեւոն Արոնյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի եւ շախմատային օլիմպիադայի եռակի չեմպիոն Լեւոն Արոնյանը աշխարհի չեմպիոնի հիմնական հավակնորդին համարում է Մագնուս Կարլսենին:«Դժվար է ասել, թե, ով կհաղթի: Բայց իմ կարծիքով` Կարլսենի շանսերն ավելի մեծ են աշխարհի չեմպիոն դառնալու համար: Նա երիտասարդ է, եւ ցանկությունն էլ մեծ է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արոնյանը:
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարեն նորվեգացի Մագնուս Կարլսենը եւ աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը: Կարլսենը մրցաշարին մասնակցելու իրավունք է ստացել` հաղթելով Լոնդոնում կայացած հավակնորդների մրցաշարում:
ՖԻԴԵ-ի հովանու ներքո կայանալիք աշխարհի չեմպիոնի մրցաշարը կանցկացվի նոյեմբերի 6-26-ը Հնդկաստանի Չենայի քաղաքում: