«Մանկական բեսթսելլեր» 5. Հանգստի սեզոնով պայմանավորված նվազել է գրքի վաճառքը
7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի նախավերջին շաբաթվա ընթացքում երևանյան գրախանութներում մանկական գրականության վաճառքը զգալի նվազել է: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքի բնակչության մի մասը մեկնել է հանգստի:
«Արմենպրես»լրատվական գործակալության «Մանկական բեսթսելլեր»-ը ներկայացնում է այս շաբաթվա ընթացքում վաճառված մանկական ստեղծագործությունների ցանկը, որը գլխավորում է «Բուկինիստ» հրատարակչության«Մաշանևարջը»հեքիաթը: Գիրքը տպագրության առաջին իսկ օրվանից ընդգրկված է եղել վարկանիշային աղյուսակում` զբաղեցնելով բարձր հորիզոնականներ: Մեծաթիվ վաճառքին խթանում է ոչ միայն հետաքրքիր սյուժեն, այլ նաև գրքի մատչելի գինն ու արդիական լինելը: «Մաշան և արջը» հեքիաթը ռուսական ժողովրդական հեքիաթի ժամանակակից տարբերակն է: Մուլտսերիալը, որը շատ կարճ ժամանակահատվածում դարձել է փոքրիկների ամենասիրելի մուլտֆիլմը, ապահովել է նաև հեքիաթի հաջողությունն ու գրքի մեծաթիվ վաճառքը:
Երկրորդ հորիզոնականումՍմբատԳյուրջյանի«Իմառաջինայբուբենը» գիրքն է, որն արդեն չորրորդ շաբաթն է ընդգրկված ցանկում: Սրան հաջորդում են հայ մեծանուն գրող, բանաստեղծ ու մանկագիրՀովհաննեսԹումանյանի«Արևիկ»հրատարակչությանտպագրած«Հեքիաթներ»ը:
Թումանյանն իր առաջին պոեմը գրել է 12 տարեկան հասակում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում: Գրել է նաև քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ: Թումանյանը լայն ճանաչում է ձեռք բերել «Բանաստեղծություններ» հավաքածուի լույս տեսնելուց հետո։Հովհաննես Թումանյանն իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ: Նրա լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական: Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները: Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ:
«Արևիկ» հրատարակչության«Իմառաջինգիրքը»մանկական փոքրիկ հանրագիտարանը, որի տարբեր հատորները երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիների, թվերի ու տառերի, մրգերի ու բանջարեղենների, մարմնի մասերի և այլ պատկերների հետ, այս շաբաթ զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը:
Հինգերորդ հորիզոնականումՂազարոս Աղայանի` H&H հրատարակչության «Հեքիաթներ»-ն են:Նրա հեքիաթները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և դարձել են համաշխարհային ստեղծագործության նմուշներ:
ԴանիացիՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթներ»-ը, որոնց զգալի մասն էկրանավորվել են ու հայտնի են փոքրիկներին, «Մանկական բեսթսելլեր»-ի վեցերորդ հորիզոնականում են: Սրանց հաջորդում է «Կռունկ» հրատարակչության«Ուրախ ժամանաց. խաղեր, խնդիրներ, գլուխկոտրուկներ» մանկական ուսուցողական գիրքը:Այն առաջին անգամ է ընդգրկվել վարկանիշային աղյուսակոմ:Ութերորդ հորիզոնականումԼևոնԱնանյանի «Մայրենիլեզվիդասը»հեքիաթ-պատմվածքնէ:Այն յոթ շաբաթ անընդմեջ ընդգրկված է եղել վարկանիշային աղյուսակում և պատմում է մի բադիկի մասին, թե ինչպես ծնողները որոշում են նրան կրթության տալ շների ավելի հեղինակավորդպրոցում, անտեսելով, որ ճուտիկի մայրենին բադերենն է: Հեքիաթ-պատմվածքը դաստիարակչական նշանակություն ունի ու արդիական է նաև այսօր: Դա է պատճառը, որ հեղինակը որոշել է տպագրել 45 տարի առաջ գրված պատմվածքը: Գրքում կարևորվում է այն գաղափարը, որ առաջնայինը մայրենի լեզվի պահպանման հարցն է, որի մասին մի պահ չի մտածել բադիկի ընտանիքը, իսկ մայրենիի կորուստը բերում է ցեղի կորստին:
ՋիԷսԷմ ստուդիայի «Մաշան ու արջը + վեց խճանկար» գիրքը, որը նույնպես առաջին անգամն է «Մանկական բեսթսելլեր»-ի ցանկում, իններոդ հորիզոնականում է: Վարկանիշային աղյուսակը եզրափակում էԼուիսՔերոլի«Ալիսը հրաշքների աշխարհում»դասական մանկական վեպը: Այն առաին անգամ տպագրվել է 1865թ-ի հուլիսի 4-ին՝Լիդել քույրերին՝ Ինային, Ալիսին և Էդիթին, պատմելուցերեք տարի անց՝ Ալիսի խնդրանքով:
Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | +7 | ![]() |
«Մաշան և արջը» |
Բուկինիստ | 30 |
| 2 | +4 | ![]() |
Սմբատ Գյուրջյան «Իմ առաջին այբուբերը» |
ՋիԷսԷմ | 29 |
| 3 | +2 | ![]() |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» |
Արևիկ | 26 |
| 4 | * | ![]() |
«Իմ առաջին գիրքը» |
Արևիկ | 24 |
| 5 | * | ![]() |
Ղազարոս Աղայան «Հեքիաթներ» | H&H | 20 |
| 6 | * | ![]() |
Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» |
H&H | 18 |
| 7 | Նոր | ![]() |
«Ուրախ ժամանաց. խաղեր, խնդիրներ, գլուխկոտրուկներ» |
Կռունկ | 16 |
| 8 | -1 | ![]() |
Լևոն Անանյան «Մայրենի լեզվի դասը» | Էդիթ պրինտ | 15 |
| 9 | Նոր | ![]() |
«Մաշան ու արջը + վեց խճանկար» | ՋիԷսԷմ | 14 |
| 10 | * | ![]() |
«Ալիսը հրաշքների աշխարհում» | Զանգակ | 5 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Մանկական բեսթսելլերը» պատրաստեց Ռուզաննա Մովսիսյանը









