Յաիր Աուրոնի «Անընդունելի անտարբերություն» գիրքը մեկ քայլ մոտեցնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության եւ հրեական Հոլոքոստի թեման համադրող իսրայելցի հեղինակ Յաիր Աուրոնի եբրաերեն «Անընդունելի անտարբերություն» գիրքը թարգմանվել է հայերեն:Հուլիսի 15-ին Երեւանում հրավիրված ասուլիսում Աուրոնը նշեց, որ իր համար առանձնակի կարեւոր էր, որ գիրքը, բացի եբրաերենից եւ անգլերենից, ունենա նաեւ հայերեն թարգմանություն:«Երանի թե Իսրայելում նույնպես այսքան շատ լրագրողներ հետաքրքրված լինեն գրքերով: Այսօր շատ հուզված եմ եւ զգացված ձեր ներկայությամբ եւ հետաքրքրությամբ: Երեկ հանդիպել եմ կաթողիկոսի հետ եւ մեր միջեւ շատ հետաքրքիր զրույց է ծավալվել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`իր տպավորություններով կիսվեց Աուրոնը: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր օգնել են, որպեսզի գիրքը հասանելի դառնա հայ ընթերցողներին:«Կարեւոր էր, որ գիրքը հայերեն լույս տեսնի, քանի որ այն հիմնականում արծարծում է հայերի եւ հրեաների հանդեպ իրականացված ցեղասպանությունների միջեւ եղած կապը»,- ասաց գրքի հեղինակը:

Նա ընդգծեց, որ գրքի մեջ կան շատ փաստեր, որ նախքան այդ ոչ ոք չէր անդրադարձել:Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը նշեց, որ միության հրավերով Երեւանում է Իսրայելից ժամանած պատվիրակությունը, որի առանցքը հենց իսրայելցի գրող Աուրոնն է:«Իսրայելի պետության տասնամյակակների պատմության մեջ հեղինակը խիզախ քայլ է կատարել եւ ասել է ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին»,- ասաց Անանյանը: Նրա խոսքով` Աուրոնը գրքում իր վրդովմունքն է հայտնում` բարձրաձայնելով, որ չի կարելի մոռանալ ուրիշ ազգերի նմանատիպ աղետները եւ ընդգծում է, որ նման աղետները շրջանցելով` պղծվում են ազգի սեփական ողբերգությունները:«Գիրքը գրված է հրեա եւ հայ հասարակության համար: Այն մեկ քայլ մոտեցնում է մեզ Հայոց ցեղսապանության միջագային ճանաչմանը»,- ընդգծեց ՀԳՄ նախագահը` որակելով «Անընդունելի անտարբերություն» գիրքը որպես աննախադեպ խիզախ քայլ:

Մեծ եղեռնի մասին ճշմարտությունը պատմելու համար` հեղինակը արխիվային ծավալուն հետազոտությունների հիման վրա վերլուծում է անցած դարասկզբին պաղեստինյան հրեական համայնքի եւ սիոնիստական շարժման ղեկավարների վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հանդեպ` քաղաքակն ուժերի դիրքորոշումնրի, ինչպես նաեւ զուտ բարոյական տեսանկյունից:

«Հայերին պատուհասած աղետը համարելով Հոլոքոստի «նախերգանք»` գիտնականը մեղադրում է ժամանակակից Իսրայելի իշխանություններին` կրավորական պահվածքի համար»,- նշեց Անանյանը` հավելելով, որ Աուրոնը իրավամբ գրել է, որ «չճնշելով, չքննարկելով այլ ազգերի ցեղասպանությունը, Հոլոքստի պատմական իրղությունը եւս նվաստացվում է, եւ Իսրայելը պարտավոր է խորհրդարանական մակարդակով առաջ տանել Հայոց ցեղասպանության քննարկումը»:

«Անընդունելի անտարբերություն» գրքի թարգմանությունը ռուսերենից իրականացրել է Աննա Սաֆարյանը, առաջաբանը` Զորի Բալայանի: Հրատարակությունն իրականացրել է մոսկվաբնակ գործարար Կարեն Բաղդասարյանը:

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն