Հատուկ նախագծեր

Մանկական բեսթսելլեր 3. Նախագիծը շարունակում է խթանել գրքի վաճառքը` ընդգրկելով նոր ստեղծագործություններ

6 րոպեի ընթերցում

Մանկական բեսթսելլեր 3. Նախագիծը շարունակում է խթանել գրքի վաճառքը` ընդգրկելով նոր ստեղծագործություններ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան գրախանութներում յուրաքանչյուր շաբաթ ավելանում է գրքի` հատկապես մանկական գրականության վաճառքը: Գրախանութների մենեջերները դրանք կապում են ոչ միայն առաջիկայում ուսումնական տարվա մեկնարկի, այլ նաև «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելլեր» հեղինակային նախագծի հետ: Նրանք վստահեցնում են, որ նախագիծն, անշուշտ, իր ազդեցությունը թողնում է գրքի վաճառքի վրա ու մեծացնում է քաղաքացիների հետաքրքրությունը գրքի նկատմամբ: Անմասն չեն մնում նաև հրատարակչությունները` իրենց` չափազանց հետաքրքրիր ու գայթակղիչ դիզայներական լուծումներով:

Հուլիսի առաջին շաբաթը «Մանկական բեսթսելլեր» հեղինակային նախագծի առաջատարը վարկանիշային աղյուսակը գրեթ մշտապես գլխավորող «Բուկինիստ» հրատարակչության հեղինակած «Մաշան և արջը» հեքիաթն է: Պարբերաբար գրքի մեծաթիվ վաճառքը պայմանավորված է ոչ միայն հետաքրքիր սյուժեով, այլ նաև գրքի մատչելի գնով: Հեքիաթը ռուսական ժողովրդական հեքիաթի ժամանակակից տարբերակն է: «Մաշան և արջը» մուլտսերիալը, որը շատ կարճ ժամանակահատվածում դարձել է փոքրիկների ամենասիրելի մուլտֆիլմը, ապահովել է նաև հեքիաթի հաջողությունն ու գրքի մեծաթիվ վաճառքը: Գրքի տպագրությունից հետո այն ամեն շաբաթ ներառվել է գործակալության վարկանիշային աղյուսակում` գրեթե միշտ ապահովելով առաջինից երրորդ հորիզոնականները:

Երկրորդ հորիզոնականում հայ հայտնի մանկագիր Աթաբեկ Խնկոյանի «Ճպուռն ու մրջյունը» չափածո հեքիաթն է: Այն առաջին անգամն է ներառվել «Մանկական բեսթսելլեր»-ի ցանկում:

Հայ գրող, մանկագիր Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ»-ն այս շաբաթ զբաղեցրել են երրորդ հորիզոնականը: Նրա հեքիաթները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և դարձել են համաշխարհային ստեղծագործության նմուշներ:

Չորրորդ հորիզոնականում ռուս դերասան, գրող Նինա Նիկիտինայի` «Բուկինիստ» հրատարակչության հրատարակած «Մենք այգեգործ ենք. գրքույկի մեջ գրքույկ» գիրքն է: Այն նախորդ շաբաթ եզրափակում էր վարկանիշային աղյուսակն, իսկ այս շաբաթ բարելավեց իր դիրքերը` առաջ անցնելով վեց հորիզոնականով:

Սմբատ Գյուրջյանի` «ՋիԷսԷմ» ստուդիայի կողմից հրատարակած` «Իմ առաջին այբուբենը» գիրքն այս շաբաթ հինգերորդ հորիզոնականում է: Սրան հաջորդում են Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ը, որոնց զգալի մասն էկրանավորվել են ու հայտնի են փոքրիկներին:

Յոթերորդ և ութերորդ հորիզոնականները հավասարապես բաշխվել են «Բուկինիստ»-ի կողմից հրատարակված «Կաչաղակը չալարեց» հեքիաթի և հայ մեծանուն գրող, բանաստեղծ ու մանկագիր Հովհաննես Թումանյանի` «H&H» հրատարակչության հրատարակած «Հեքիաթներ»-ի միջև: Երկու գրքերն էլ հավասարապես նույն թվով վաճառքն են գրանցել:

Իններորդ հորիզոնականում «Իմ առաջին գիրքը» մանկական փոքրիկ հանրագիտարանն է, որի տարբեր հատորները երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիների, թվերի ու տառերի, մրգերի ու բանջարեղենների, մարմնի մասերի և այլ պատկերների հետ:

«Մանկական բեսթսելլեր»-ի վարկանիշային աղյուսակի վերջին` տասներորդ հորիզոնականում, հայ մեծանուն գրող, բանաստեղծ ու մանկագիր Հովհաննես Թումանյանի` «Արևիկ» հրատարակչության հրատարակած «Հեքիաթներ»-ն են:Ինչպես գրողի մասին ասել են նրա ժամանակակիցները, Թումանյանն այն երջանիկ գրողներից է, ում ստեղծագործությունները հետաքրքրում են բացառապես բոլորին` անկախ սեռից ու տարիքից:

Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ

Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0 «Մաշան և արջը» Բուկինիստ 28

2 Նոր

Աթաբեկ Խնկոյան «Ճպուռն ու մրջյունը»

Բուկինիստ

21
3 +2

Ղազարոս Աղայան «Հեքիաթներ»

Արևիկ

19
4 +6

Նինա Նիկիտինա «Մենք այգեգործ ենք. գրքույկի մեջ գրքույկ»

Բուկինիստ

18
5 -2

Սմբատ Գյուրջյան

«Իմ առաջին այբուբենը»

ՋիԷսԷմ 17
6 0 ՀանսՔրիստիանԱնդերսեն

«Հեքիաթներ»

H&H 15
7 Նոր

«Կաչաղակը չալարեց»

Բուկինիստ 14
8 0

Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ»

H&H 14
9 նոր

«Իմ առաջին գիրքը»

Արևիկ 13
10 -6

Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ»

Արևիկ

12

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում