Մանկական բեսթսելլեր 2. Ուսումնական տարվան ընդառաջ լավագույն տասնյակում նաեւ «Այբուբենն» է
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելլեր» հեղինակային նախագծում առանձին ցանկով շարունակում ենք ներկայացնել ամենաշատ վաճառված մանկական գրականությունը: Այս շաբաթվա ցանկում ուսումնական տարվան ընդառաջ գնորդներին, հեքիաթներից բացի, հետաքրքրել են նաև «Այբուբենի» տարբեր հրատարակությունները:
Հունիսի վերջին շաբաթվա ընթացքում ամենաշատը վաճառված մանկական ստեղծագործությունը «Բուկինիստ» հրատարակչության«Մաշան և արջը»հեքիաթն է: Այն ռուսական ժողովրդական հեքիաթի ժամանակակից տարբերակն է և գրվել է ռուսական համանուն մուլտֆիլմի սյուժեի հիման վրա: «Մաշան և արջը» մուլտսերիալը, որը շատ կարճ ժամանակահատվածում դարձել է փոքրիկների ամենասիրելի մուլտֆիլմը, ապահովել է նաև հեքիաթի հաջողությունն ու գրքի մեծաթիվ վաճառքը: Հեքիաթը տպագրվելուց հետո ամեն շաբաթ ներառվել է գործակալության վարկանիշային աղյուսակում` գրեթե միշտ ապահովելով առաջինից երրորդ հորիզոնականները:
Երկրորդ հորիզոնականումԼևոն Անանյանի «Մայրենի լեզվի դասը»հեքիթ-պատմվածքն է,որը վեց շաբաթ անընդմեջ ընդգրկված է եղել «Երևանյան բեսթսելլեր»-ի ցանկում. այն պատմում է բադիկի մասին, թե ինչպես ծնողները որոշում են նրան կրթության տալ ավելի հեղինակավոր` շների դպրոցում, քան բադերի դպրոցն է: Հեքիաթ-պատմվածքը դաստիարակչական նշանակություն ունի ու փոխաբերական իմաստով արդիական է նաև այսօր: Դա է պատճառը, որ հեղինակը որոշել է տպագրել 45 տարի առաջ գրված պատմվածքը: Գրքում կարևորվում է այն գաղափարը, որ առաջնայինը մայրենի լեզվի պահպանման հարցն է, որի մասին մի պահ չի մտածել բադիկի ընտանիքը, իսկ մայրենիի կորուստը բերում է ցեղի կորստին:
Երրորդ հորիզոնականում«ՋիԷսԷմ» ստուդիայի`«Իմառաջինայբուբենը»գիրքն է, որին հաջորդում է հայ մեծանուն գրող, բանաստեղծ ու մանկագիրՀովհաննես Թումանյանի` «Արևիկ» հրատարակչության հրատարակած «Հեքիաթներ»-ը:Սրանք համարվում են բոլոր ժամանակների ստեղծագործություններն ու հետաքրքրում են նաև մեծերին: Ինչպես գրողի մասին ասել են նրա ժամանակակիցները, Թումանյանն այն երջանիկ գրողներից է, ում ստեղծագործությունները հետաքրքրում են բացառապես բոլորին` անկախ սեռից ու տարիքից:
Վարկանիշային աղյուսակում հինգերորդ տեղը զբաղեցնում են կրկին«ՋիԷսԷմ» ստուդիայի «Այբուբեն»-ը:Այն ուսումնական տարվան ընդառաջ` հետաքրքրել է փոքրիկներին: Վեցերորդ հորիզոնականում դանիացի գրող, բանաստեղծՀանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ն են, որոնց զգալի մասն էկրանավորվել է: Անդերսենի հեքիաթներին հաջորդում են«Հայժողովրդական հեքիաթները»,որոնց հիման վրա հայ մանկագիրներից շատերը գրել են իրենց ստեղծագործությունները: Ութերորդ հորիզոնականում«Բուկինիստ» հրատարակչության«Տատիկիուլիկը»ստեղծագործությունն է, որին հաջորդում է«Այբուբեն+բազմակիօգտագործման30տառեր»գիրքը: «Մանկական բեսթսելլեր»-ի ցանկը եզրափակում էՆինաՆիկիտինայի`«Բուկինիստ» հրատարակչությանհրատարակած«Մենքայգեգործենք.գրքույկիմեջգրքույկ»գիրքը:
Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | 0 | ![]() |
«Մաշան և արջը» | Բուկինիստ | 22 |
| 2 | +7 | ![]() |
Լևոն Անանյան «Մայրենի լեզվի դասը» |
Էդիթ պրինտ | 21 |
| 3 | նոր | ![]() |
«Իմ առաջին այբուբենը» | ՋիԷսԷմ պրինտ | 20 |
| 4 | -1 | ![]() |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» |
Արևիկ | 18 |
| 5 | նոր | ![]() |
«Այբուբեն» |
ՋիԷսԷմ | 17 |
| 6 | +1 | ![]() |
ՀանսՔրիստիանԱնդերսեն «Հեքիաթներ» |
H&H | 16 |
| 7 | -1 | ![]() |
«Հայ ժողովրդական հեքիաթներ» |
Արևիկ | 14 |
| 8 | նոր | ![]() |
«Տատիկի ուլիկը» |
Բուկինիստ | 10 |
| 9 | նոր | ![]() |
«Այբուբեն+բազմակի օգտագործման 30 տառեր» |
Արևիկ | 8 |
| 10 | նոր | ![]() |
Նինա Նիկիտինա «Մենք այգեգործ ենք. գրքույկի մեջ գրքույկ» |
Բուկինիստ | 7 |









