Հասարակական

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկել է Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը

1 րոպեի ընթերցում

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկել է Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկել է Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԿԵ մամուլի ծառայությունից, մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործում է հուլիսի 1-ից ամեն օր, բացի չորեքշաբթի օրերից:

Գնացքը Հրազդան կայարանից մեկնում է 6:45-ին և Երևանի Ալմաստ կառամատույց է ժամանում 08:10-ին: Իսկ Ալմաստ կառամատույցից գնացքը մեկնում է ժամը 08:30-ին: Աշխատանքային օրերին էլեկտրագնացքը հասնում է մինչև Ծովագյուղ կայարան, շաբաթ և կիրակի՝ մինչև Շորժա:

ՀԿԵ-ն մինչև Շորժա էլեկտրագնացքը նշանակում է ամեն ամառ՝ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու և դեպի Սևանա լիճ տանող ճանապարհները թեթևացնելու նպատակով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում