Doing Business: Կին գործարարը հիմք է դրել Հայաստանում յուրահատուկ մի նախաձեռնության` օրգանական ծնեբեկի արտադրությանը

4 րոպեի ընթերցում

Փոքր եւ միջին ձեռնարկատերերի մասին«Արմենպրես»-ի ակնարկների շարքի հերոսը օրգանական ծնեբեկի արտադրությամբ զբաղվող Մարսելա Խուրշուդյանն է, ով սկսնակներին խորհուրդ է տալիս սեփական բիզնեսը սկսել փոքր ծավալներից, այնուհետև ընդլայնել և զարգացնել գործը:

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծնեբեկի արտադրության համար խոշոր ֆինանսական ներդրում անհրաժեշտ չէ: Անհրաժեշտ է ունենալ համբերություն` ցանելուց մինչև առաջին բերքահավաքը սպասելու համար: Այդ դժվար ուղին է որոշել ընտրել Հայաստանում յուրահատուկ մի նախաձեռնության` օրգանական ծնեբեկի արտադրության գաղափարի հեղինակ Մարսելա Խուրշուդյանը: Այդ ծանր գործում նա միայնակ չէ. օգնում են ամուսինը, որդիները և դուստրը: «Մտածեցի, թե ինչ բույս աճեցնեմ, որ նորություն լինի Հայաստանում, լինի օրգանիկ, տարածված չլինի և ծավալներն աճեն: Ու որոշեցի սկսել ծնեբեկի աճեցումը: Սկսել եմ սերմերից, ստացել եմ սածիլներ, տեղափոխել եմ բաց դաշտ»,- հիշում է 48-ամյա կին գործարարը:

Մարսելա Խուրշուդյանը իր գաղափարի իրագործման համար 2013թ. ապրիլի 5-ին ստացել է հատուկ մրցանակ` ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար 2013» մրցանակաբաշխության ընթացքում արժանանալով Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (EDMC) ծրագրի հատուկ մրցանակին: Խուրշուդյանը գաղափարի իրագործումը սկսել է 2007թ.: Մինչև 2010թ. համբերատար սպասել է, քանի որ սածիլները 3 տարի բերք չեն տալիս: Առաջին բերքից հետո նույն սածիլներն ընդունակ են բերք տալ մինչև 15 տարի շարունակ:

Հավաքելուց հետո բերքն իրացնում են թարմ տեսքով: Ծնեբեկը հիմնականում օգտագործվում է խոհարարության մեջ, դրանից պատրաստում են հատուկ ճաշատեսակներ: Կին գործարարի համար առաջացող բարդությունները կապված են միայն բույսի աճեցման հետ: «Եթե ոռոգման ջրի խնդիր լինի, դա էլ բարդություն կլինի»,- շարունակում է Մարսելա Խուրշուդյանը: Նա ցանկանում է ծնեբեկն աճեցնել նաև ջերմոցում, որպեսզի արտադրանքը կախված չլինի սեզոնից: Դրանից բացի նախատեսում է ավելացնել ցանքատարածքը և լրացուցիչ աշխատուժ ներգրավել` նպաստելով տեղական գործազրկության կրճատմանը:

Մասնագիտությամբ տնտեսագետ Մարսելա Խուրշուդյանը, չնայած աշխատել է բուն մասնագիտությամբ, սակայն ճգնաժամի տարիներին կորցրել է աշխատանքը, և երկար ժամանակ գործազուրկ լինելու ընթացքում էլ առաջացել է ծնեբեկի աճեցման գաղափարը: Դաշտերը Կոտայքի մարզի Ակունք գյուղում են: Գործարարը կարծում է, որ սեփական բիզնեսը սկսելու համար Հայաստանում կան բավարար պայմաններ: Իսկ դժվարություններ կան բոլոր երկրներում` անկախ տարածաշրջանից: «Խնդրեմ, ասացեք մի վայր, որտեղ որևէ դժվարություն չկա: Այստեղ կան բոլոր անհրաժեշտ պայմանները, պարզապես պետք է ցանկանալ, որպեսզի սկսել բիզնեսը»,- վստահեցնում է գյուղատնտես-գործարարը: Նրանց, ովքեր ցանկանում են հիմնել սեփական գործը, սակայն ունեն մտավախություն, Խուրշուդյանը խորհուրդ տվեց սկսել փոքր ծավալներից, այնուհետև ընդլայնել և զարգացնել գործը:

Մարսելա Խուրշուդյանը մասնակցել է Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործարար դասընթացներին, որոնց ընթացքում սովորել է կազմել ճիշտ գործարար նախագիծ, որն էլ արժանացել է հանձնաժողովի բարձր գնահատականին: Դրանից հետո Խուրշուդյանը կարողացել է իրագործել գաղափարը` ստացած վարկի միջոցով:

Հաջողության պատմությունը եւ լուսանկարները տրամադրել է Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը

Հեղինակ՝ Դավիթ Մուրադյան

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին