«ՀայՌուսգազարդ»-ում ռուսական բաժնեմասը 100 տոկոսի հասցնելը կապահովի առաջիկա հինգ տարիների գազի ստաբիլ գինը. Գալուստ Սահակյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀայՌուսգազարդ»-ում «Գազպրոմ»-ի բաժնեմասը 100 տոկոսի հասցնելը հնարավորություն կտա Հայաստանին, որ առաջիկա հինգ տարիներին գազի գները չփոփոխվեն: Այս մասին հունիսի 24-ի մամուլի ասուլիսում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` շեշտելով, որ դա ասում է համաձայն իր ունեցած տեղեկությունների:
«Մենք կրկնակի էժան ենք գազը գնում Ռուսաստանից: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, և մենք չենք գնա այն ճանապարհով, որ Ռուսաստանը զիջումների կողմ լինի, իսկ մենք` ոչ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սահակյանը:
Ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ Հայաստանը դեռ ոչ մի գործարք չի կատարել, մասնավորապես` 20 տոկոս բաժնետոմսերը ռուսական ընկերությանը հանձնելու մասով:
«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերն ու Արմեն Մովսիսյանը քննարկել էին «ՀայՌուսգազարդ»-ում «Գազպրոմ»-ի բաժնեմասը 100 տոկոսի հասցնելու հնարավորությունը:2006 թվականի մարտի 31-ին «Գազպրոմ»-ը եւ ՀՀ կառավարությունը 25 տարի ժամկետով համաձայնագիր են ստորագրել հանրապետության տարածքում իրացվող գազաԷներգետիկական նախագծերին «Գազպրոմ»-ի մասնակցության մասին: Փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում Է «Հայռուսգազարդ» ընկերությունում «Գազպրոմ»-ի բաժինն ավելացնել բաժնետոմսերի լրացուցիչ թողարկումների միջոցով:Բաժնետոմսերի թողարկումների արդյունքում «ՀայՌուսգազարդ»-ի կանոնադրական կապիտալում «Գազպրոմ»-ի բաժինը հասցվել Էր 80 տոկոսի: Էմիսիայից ստացված միջոցներն ուղղորդվել են Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ Էներգաբլոկի եւ Հայաստանի գազի ենթակառուցվածքի շիարարությանը: