Տնտեսություն

Ալեքսեյ Միլլերն ու Արմեն Մովսիսյանը քննարկել են «ՀայՌուսգազարդ»-ում «Գազպրոմ»-ի բաժնեմասը 100 տոկոսի հասցնելու հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

Ալեքսեյ Միլլերն ու Արմեն Մովսիսյանը քննարկել են «ՀայՌուսգազարդ»-ում «Գազպրոմ»-ի բաժնեմասը 100 տոկոսի հասցնելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ» ԲԲ ընկերության կենտրոնական գրասենյակում հունիսի 17-ին տեղի Է ունեցել վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի եւ ՀՀ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի աշխատանքային հանդիպումը: Կողմերը քննարկել են գազի ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման հարցերը, ներառյալ «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնակցությունը Հայաստանի Էներգետիկական նախագծերին:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության սպառողների համար ռուսական գազի գնագոյացման հարցերը: Հանդիպմանն արծարծվել Է նաեւ «ՀայՌուսգազարդ» ընկերությունում «Գազպրոմ»-ի բաժնեմասը 100 տոկոսի հասցնելու հնարավորությունը:

Մինչեւ Հայաստանի հետ սահմանը գազի մատակարարումն իրականացնում Է «Գազպրոմ Էքսպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Սահմանում գազը գնում Է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն: 2012 թվականին «Գազպրոմ» խումբը Հայաստանում իրացրել Է 1,7 մլրդ խորանարդ մետր բնական գազ:

2006 թվականի մարտի 31-ին «Գազպրոմ»-ը եւ ՀՀ կառավարությունը 25 տարի ժամկետով համաձայնագիր են ստորագրել հանրապետության տարածքում իրացվող գազաԷներգետիկական նախագծերին «Գազպրոմ»-ի մասնակցության մասին: Փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում Է «Հայռուսգազարդ» ընկերությունում «Գազպրոմ»-ի բաժինն ավելացնել բաժնետոմսերի լրացուցիչ թողարկումների միջոցով:

Բաժնետոմսերի թողարկումների արդյունքում «ՀայՌուսգազարդ»-ի կանոնադրական կապիտալում «Գազպրոմ»-ի բաժինը հասցվել Է 80 տոկոսի: Էմիսիայից ստացված միջոցներն ուղղորդվել են Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ Էներգաբլոկի եւ Հայաստանի գազի ենթակառուցվածքի շիարարությանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում