Սարդարապատի ճակատամարտի հերոս Դանիել Բեկ-Փիրումյանի թոռը հյուրընկալվել է Արցախի նախագահին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է հայ անվանի զորավար, Սարդարապատի ճակատամարտի հերոս Դանիել Բեկ-Փիրումյանի թոռ Յուրի Փիրումյանին:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը ողջունել է Յուրի Փիրումյանին իր նախնիների հողում` կարեւորելով հայրենիքի հետ ամուր կապերի պահպանման անհրաժեշտությունը: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել նրա հերոս պապին նվիրված աշխատությունը` այն պահանջված համարելով պատմական, քաղաքական եւ ռազմահայրենասիրական դաստիարակության տեսանկյուններից: