Արցախ

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիին

2 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱրցախիՆախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռոհանիին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր փորձն ու գիտելիքներն ըստ ամենայնի կծառայեն Իրանի Իսլամական Հանրապետության եւ նրա ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների արդյունավետ լուծման եւ հետագա զարգացման գործին:

Արցախում բարձր ենք գնահատում Իրանի հավասարակշռված դիրքորոշումն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում եւ համոզված ենք, որ Ձեր նախագահության տարիներին էլ ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն մեր երկու բարեկամ ժողովուրդների ավանդական կապերը` մեծապես նպաստելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը եւ մեր երկրների զորացմանը:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում հաջողություններ` այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում, իսկ Իրանի ժողովրդին` խաղաղություն ու բարգավաճում»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում