ԱԺ մշտական հանձնաժողովները գումարել են հերթական նիստերը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովները հունիսի 17-ին նիստեր են գումարել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել երկու համաձայնագրի, որոնք կընդգրկվեն ԱԺ հունիսի 17-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում:

2013 թվականի մայիսի 17-ին ստորագրված «ՀՀ եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ծրագիր» համաձայնագիրը պատգամավորների գնահատմանն է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Համաձայնագրով նախատեսվում է, որ Միջազգային զարգացման ընկերակցությունը Հայաստանին կտրամադրի 45 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ, որի մարման ժամկետը 25 տարի է, արտոնյալ ժամկետը՝ 5 տարի: Վարկի տարեկան տոկոսադրույքը 1.25 տոկոս է, կվճարվի նաեւ պարտավճար, որի առավելագույն չափը կազմում է տարեկան 0.5 տոկոս: Ծրագրի շրջանակներում որոշ տարիքային խմբերում կիրականացվեն ոչ վարակիչ հիմանդությունների՝ սիրտանոթային, շաքարային դիաբետ, ուռուցքաբանական որոշ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված աշխատանքներ, կիրականացվեն նաեւ բուժանձնակազմերի վերապատրաստումներ:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ներկայացմամբ հանձնաժողովը քննարկել է «ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Ոռոգման համակարգի բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագիրը, որը ստորագրվել է 2013 թվականի մայիսի 29-ին: Ըստ համաձայնագրի, Վերակառուցման եւ զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով փոխառություն, 25 տարի մարման ժամկետով, որից արտոնյալ է 10 տարին:

Նույն օրը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկել է Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2013 թվականի մայիսի 17-ին ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ համաձայնագրով իրականացվող ծրագրի նպատակն է բարելավել մոր եւ մանկան առողջության ծառայությունները, նպաստել առանձին ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը եւ վաղ հայտնաբերմանը:

Պատգամավորները քննարկել են նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2013 թվականի մայիսի 29-ին ստորագրված «Ոռոգման համակարգի բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Նա նշել է, որ համաձայնագրի նպատակն է կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը եւ բարելավել ոռոգման ջրի տեղափոխման արդյունավետությունն ընտրված ոռոգման համակարգերում:

Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ առաջիկա արտահերթ նստաշրջանի օրակարգում:

Հայերեն English

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ