Պաշտոնական

Քննարկվել են արդարադատության ոլորտում հայ-վրացական փոխգործակցության ամրապնդման քայլերը

1 րոպեի ընթերցում

Քննարկվել են արդարադատության ոլորտում հայ-վրացական փոխգործակցության ամրապնդման քայլերը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,ողջունելով հյուրին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը նշել է. «Մենք կարևորում ենք երկկողմ հարաբերությունների խորացումը բոլոր ոլորտներում: Ձեր այցը Հայաստան լրացուցիչ քայլ է երկու երկրների բարեկամական կապերի ամրապնդման գործում»: Անդրադառնալով արդարադատության բնագավառում փոխգործակցությանը՝ Տիգրան Սարգսյանը կարևորել է Հայաստանում և Վրաստանում իրականացվող բարեփոխումների ուղղությամբ փորձի փոխանակումը և մի շարք դրույթների հստակեցումը:

Վրաստանի արդարադատության նախարարը ներկայացրել է այդ ուղղությամբ կատարվող գործընթացը, ինչպես նաև հարևան երկրում տարբեր ոլորտներում առկա վիճակը: Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը Թեա Ցուլուկիանիին խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում