ՀԾԿ հանձնաժողովը Երեւանին մատակարարվող ջրի սակագինը նվազեցնելու որոշման նախագիծ է մշակել
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշման նախագիծ է մշակել, որով նախատեսվում է նվազեցնել Երեւանին մատակարարվող ջրի սակագինը:Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, հունիսի 21-ին` ժամը 11:00-ին, տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որի ժամանակ վերջնական որոշում կընդունվի «Երեւան Ջուր» ՓԲԸ կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման համար առաջարկվող նոր սակագների սահմանման հարցի վերաբերյալ: Հանձնաժողովի որոշման նախագծով առաջարկվում էսպառողներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 120.598 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 144.718 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
«Երեւան Ջուր» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ մայրաքաղաքին մատակարավող ջրի սակագինը 8 դրամով նվազեցնելու հայտով: Այս պահին 1 խմ ջրի դիմաց գանձվող սակագինը 174.059 դրամ է՝ ներառյալ ԱԱՀ-ն, իսկ առաջարկվող նոր սակագինը՝ 166.044 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն: