Արքայազն Ուիլյամը կդառնա Մեծ Բրիտանիայի հայկական ծագում ունեցող առաջին թագավորը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արքայազն Ուիլյամը կլինի Մեծ Բրիտանիայի առաջին թագավորը, ով հայկական արմատներ ունի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Times of India-ն, Էդինբուրգի համալսարանում անցկացվածԴՆԹ թեստի արդյունքում պարզվել է, որ արքայադուստր Դիանայի նախնիներիցԷլիզա Գևորգը հայկական և հնդկական ծագում ունի:
«Ես միշտ ենթադրել եմ, որ մասամբ հայ եմ, և այժմ ուրախ եմ, որ նաև հնդկական ծագում ունեմ»,-նշել է արքայադուստր Դիանայի հորաքույր Մերի Ռոաչը, ով հանձնել է ԴՆԹ թեստը:
Էդինբուրգի համալսարանի գենետիկ փորձագետ, դոկտոր Ջիմ Ուիլսոնը հայտնել է, որ արքայազն Ուիլյամն ու Հարրին ժառանգել են Էլիզայի հնդիկ մայրիկի գենը, սակայն այն չեն փոխանցի իրենց զավակներին. այդ գենը հազվադեպ հանդիպող գեն է և փոխանցվում է միայն մայրական կողմից:
Էլիզայի հայրը հայ վաճառական է եղել, իսկ մոր մասին մինչ օրս որևէ տվյալ պահպանված չի եղել: ԴՆԹ-ի անալիզի արդյունքում պարզվել է, որ նա նաև հնդկական ծագում է ունեցել:
Հետազոտողները փաստել են, որ արքայադուստր Դիանայի նախնիներից Էլիզա Գևորգը ծնվել է Արևմտյան Հնդկաստանում1790 թվականների մոտ և ենթադրաբար ամուսնացել է շոտլանդացի առևտրական Թեոդոր Ֆորբսի հետ 1812 թվականին: