Հասարակական

Երեւանում նշվում է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակը

1 րոպեի ընթերցում

Երեւանում նշվում է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում նշվում է ՀԽՍՀ, ՎԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հասարակական գործիչ, արվեստագիտության դոկտոր, կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կոմպոզիտորի ծննդյան 110-ամյակի առիթով Կոմիտասի անվան պանթեոն՝ աշխարհահռչակ կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու են այցելել նրա որդին՝ Կարեն Խաչատրյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնյաներ, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակիցները, բազմաթիվ արվեստագետներ ու երաժշտասերներ։

«Արամ Խաչատրյանը կապված էր Հայաստանի հետ. հաճախ էր գալիս համերգներով, այդ թվում և՝ հոբելյանական։ Ոչ միշտ էի ուղեկցում նրան, բայց միշտ զգում էի տեսանելի ու անտեսանելի այդ կապը, նրա կապվածությունը հայ ժողովրդի ու Հայաստանի հետ։ Նա պատասխանատվություն էր զգում, որ հայ ժողովուրդը հարազատ է իրեն»,– հիշել է Արամ Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից մեծանուն կոմպոզիտորի շիրիմին ծաղկեպսակ է դրել Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Կամո Մովսեսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում