Բակո Սահակյանն այցելել է «Արցախի ՏՏ կենտրոն» հիմնադրամի նոր կառուցվող շենքի շինհարթակ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի նոր կառուցվող շենքի շինհարթակ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,Նախագահ Սահակյանը կարեւորել է նման հաստատություն ունենալու հրամայականը` նշելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը հանդիսանում է երկրի սոցիալ-տնտեսական ռազմավարության առանցքային բաղադրամասերից մեկը եւ ունի խոստումնալից հեռանկարներ մեր հանրապետության համար:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերար Կոնստանտին Մանուկյանին` նախագծին սատարելու համար:

Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հայերեն English Русский