Մշակույթ

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Երեխաների պաշտպանության միջազգային օրը կնշվի մի շարք միջոցառումներով

2 րոպեի ընթերցում

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Երեխաների պաշտպանության միջազգային օրը կնշվի մի շարք միջոցառումներով

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հունիսի 1-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրը կտոնի մի շարք միջոցառումներով: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին կենտրոնից, հունիսի 1-ի տոնախմբությունը մեկնարկելու է ժամը 17:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում:

Երեխաները հնարավորություն կունենան մասնակցել արվեստի տարբեր խմբակների և ժամանցային ծրագրերի, իսկ տիկնիկային թատրոնը, զվարճալի խաղավար ծաղրածուները, հեքիաթների սիրված հերոսները անսպառ ուրախություն կպարգևեն բոլոր մասնակիցներին:

Միջոցառումների համերգային հատվածը կմեկնարկի ժամը 19:00-ին: Մի շարք մանկական երաժշտական խմբեր ելույթ կունենան Գաֆէսճեան արվեստի կենտրոնի փոքրիկ այցելուների համար: Անակնկալ է սպասվում նաև մեծահասակներին. համերգային ծրագիրը կամփոփվի Դորիանս ռոք խմբի հրաշալի համերգով ժ. 21:00-ին: Երեկոն կավարտվի ժամը 22:00-ին Երևանի գիշերային երկնքում լուսավառվող շքեղ հրավառությամբ:

Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:

1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարեց երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը:Առաջին անգամ հունիսի մեկը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում