Երևանյան բեսթսելլեր 19. Լևոն Անանյանի «Մայրենի լեզվի դասը» վաճառքի ռեկորդային ցուցանիշ է սահմանել
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի գրախանութներում վերջին յոթ օրերում կրկին ակտիվացել են գեղարվեստական, հատկապես` մանկական գրականություն նախընտրող գնորդները:
Նախորդ շաբաթ ուսումնական տարվա ավարտի հետ կապված վաճառված գրքերի շարքում մեծ տեղ էին զբաղեցրել քննական շտեմարաններն ու գիտական գրականությունը:
«Արմենպրես»լրատվական գործակալության այս շաբաթվաբեսթսելլերի ցուցակում ավելացել են նոր գրքեր:Գրախանութների հետ անցկացված հարցման արդյունքներով` այս յոթնօրյակումամենաշատ վաճառված գիրքը, որը վաճառքի ռեկորդային ցուցանիշ է սահմանել և անցել 100-ը, Հայաստանի գրողների միության նախագահ, գրող Լևոն Անանյանի«Մայրենի լեզվի դասը» մանկական պատմվածքն է: Այն բադիկի մասին պատմություն է, որի ընտանիքը որոշել է իր ձագուկին տանել շների դպրոց, որն ավելի հեղինակավոր է, և որի շրջանավարտները հետագայում հիմնականում բարձր պաշտոններ են զբաղեցնում: Գրքում ընդգծվում է այն գաղափարը, որ կարեւորը մայրենի լեզվի պահպանման հարցն է, որի մասին մի պահ չի մտածել բադիկի ընտանիքը, քանի որ մայրենիի կորուստը հանգեցնում է ցեղի կորստին:
Երկրորդ հորիզոնականում կրկին«Մաշան և արջը» ռուսական մուլտֆիմի սյուժեի հիման վրա գրված հայերեն թարգմանական-գրական գործն է: Այս հեքիաթը բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել փոքրիկների շրջանում, ինչն էլ ապահովել է գրքի վաճառքը:
Վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականն այս շաբաթ զբաղեցրել են Գրիմ Եղբայրների «Հեքիաթները»` առաջին անգամ ընդգրկվելով ցանկում: Դրան հաջորդում է կրկին մանկական ստեղծագործություն` Հովհաննես Թումանյանի «Սուտասանը» հեքիաթը: Բոլոր ժամանակներում իր արդիականությունը չկորցրած ստեղծագործությունը եւս առաջին անգամ է «Երևանյան բեսթսելլեր»-ի ցուցակում:
«Արմենպրես» լրատվական գործակալության հատուկ նախագծի հինգերորդ հորիզոնականում «Նահապետ» հրատարակչության` Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմն է: Այս «Նարեկ»-ը նույնպես նորեկ է ամենաշատ վաճառված գրքերի ցանկում: «Էդիթ պրինտ» հրատարակչությամբ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի`իր երկրում իրականացրած ջարդերի մասին պատմող «Քարակերտ երազներ» վեպ-ռեքվիեմը վեցերորդ հորիզոնականում է: Ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ վայրագությունները նկարագրող գրիքը, որը Հայաստանում ունեցավ թարգմանական-հրատարակչական երեք տարբերակ, շարունակում է հետաքրքրել հայ ընթերցողին` ամեն շաբաթ հայտնվելով գործակալության վարկանիշային աղյուսակում:
Սրան հաջորդում է Գրիգոր Նարեկացու` «Նաիրի» հրատարակչության կրկնակի շապիկով «Մատյան ողբերգության» պոեմը, որը բացառապես յուրաքանչյուր շաբաթ «Երևանյան բեսթսելլեր»-ի ցանկում է: Ութերորդ հորիզոնականում կրկին Աքրամ Այլիսլիի«Քարե երազներ»վեպ-ռեքվիեմի` «Գրաբեր» հրատարակչության տարբերակն է:
Ամերիկաբնակ հայ գրող, կոմպոզիտոր և դիրիժոր Հենրիկ Անասեանի «Այս եմ ես…» պատմվածքների ժողովածունառաջին անգամ է վարկանիշային աղյուսակում եւ զբաղեցնում է իններորդ հորիզոնականը: Ցանկը եզրափակում է Աքրամ Այլիսլիի` «Նորք» հրտարակչության հրատարակած «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմը:
«Երևանյան բեսթսելլեր» նախագծի արդյունքներին կարող եք ծանոթանալ նաև «Գրական թերթ» շաբաթաթերթի այսօրվա համարում: Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | նոր | ![]() |
Լևոն Անանյան «Մայրենի լեզվի դասը» |
Էդիթ պրինտ | 101 |
| 2 | -1 | ![]() |
«Մաշան և արջը» |
Բուքինիստ | 65 |
| 3 | նոր | ![]() |
Գրիմ Եղբայրներ «Հեքիաթներ» |
H&H | 29 |
| 4 | նոր | ![]() |
Հովհաննես Թումանյան «Սուտասանը և ուրիշ հեքիաթներ» |
H&H | 26 |
| 5 | նոր | ![]() |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
Նահապետ | 21 |
| 6 | +4 | ![]() |
Աքրամ Այլիսլի «Քարակերտ երազներ» |
Էդիթ պրինտ | 14 |
| 7 | +2 | ![]() |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
Նաիրի | 12 |
| 8 | -6 | ![]() |
Աքրամ Այլիսլի «Քարե երազներ» |
Գրաբեր | 10 |
| 9 | նոր | ![]() |
Հենրիկ Անասեան «Այս եմ ես…» |
Լոս-Անջելես | 9 |
| 10 | -3 | ![]() |
Աքրամ Այլիսլի «Քարե երազներ» |
Նորք | 8 |
«Երևանյան բեսթսելլեր»-ը պատրաստեց Ռուզաննա Մովսիսյանը









