Կրոնական ազատությունների մասին ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ կա նաեւ Հայաստանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21ՄԱՅԻՍԻ, ԱՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կառավարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն հրապարակել է Կրոնական ազատությունների մասին2012 թվականի միջազգայինզեկույցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` զեկույցի` Հայաստանին վերաբերող հատվածում ընդգծվել է, որ ԱՄՆդեսպանությունը կրոնական ազատություն ևմիջկրոնական երկխոսություն են խթանել երկրում` ՀՀ կառավարությանպաշտոնյաների և կրոնական առաջնորդների հետ հանդիպումների, ինչպես նաև հասարակական այլ նախաձեռնությունների միջոցով:ԱՄՆ դեսպանատունը նաև հորդորել է ՀՀ կառավարությանը նոր օրենք ընդունել`այլընտրանքային ծառայության վերաբերյալ, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին:

Դիտարկումներ են արվել կրոնական փոքրամասնություններին վերաբերող իրավական կարգավորումների վերաբերյալ: Նշվում է, թեՀայաստանում իրավական կարգավիճակ ունեն միայն գրանցված կրոնական խմբերը: Գրանցում չունեցող խմբերին չի թույլատրվում հազարօրինակ տպաքանակից ավելի թերթ կամ ամսագիր հրապարակել, ռադիոյով կամ հեռուստատեսությամբ ծրագրեր թողարկել, հավաքների համար տարածք վարձել, թեև առանձին անհատներին դա թույլատրվում է:Գրանցվելու համար կրոնական խումբը պետք է բացարձակապես հոգևոր նպատակներ հետապնդի և բաղկացած լինի առնվազն 200 չափահաս անդամներից:

Նշվում է, որ մի շարք ԶԼՄ-ներ խտրական և անհանդուրժողական վերաբերմունք են ցուցաբերում կրոնական փոքրամասնությունների մասին լուսաբանումներում: Նրանց պիտակավորում, որպես աղանդներ են ներկայացնում եւ այդ կերպ վախի մթնոլորտ առաջացնում կրոնական փոքրամասնությունների շրջանում: Տեղական դիտորդների և կրոնական խմբերի դիտարկմամբ, սակայն, կրոնական փոքրամասնությունների մասինԶԼՄ-ների լուսաբանումներն անցյալ տարիների համեմատավելի զգուշավոր են:

2011 թվականի մարդահամարի տվյալների համաձայն` ՀՀ բնակչությունը կազմում է 2.8 միլիոն: ՀՀ քաղաքացիների մոտ 90 տոկոսը պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն: Մյուս կրոնական խմբերն ընդհանուր կազմում են բնակչության 5 տոկոսից էլ փոքր մաս, որոնց թվում են` հռոմեական կաթոլիկներ, Մխիթարյան միաբանության կաթոլիկներ, ուղղափառ քրիստոնայաներ, եվանգելիստներ, մոլոկաններ, հիսունականներ, յոթերորդ օրվա ադվենտիստներ, բապտիստներ, խարիզմատիկ քրիստոնյաներ, Եհովայի վկաներ, մորմոններ, եզդիներ, հրեաներ, սուննի մահմեդականներ, շիա մահմեդականներ և հեթանոսներ:

Եզդիները հիմնականում կենտրոնացած են Արագած լեռան գյուղատնտեսական շրջաններում, իսկ հայ կաթոլիկները գլխավորապես բնակվում են երկրի հյուսիսում: Հրեաների, մորմոնների և ուղղափառ քրիստոնյաների զգալի հատվածը երևաբնակներ են: Երևանում է նաև մուսուլմանների փոքր համայնքը, որոնց մեծ մասը իրանցիներ և Մերձավոր Արևելքից եկած շիա մահմեդականներ են:

Հայերեն English Русский

Զելենսկին խորհրդարան է ներկայացրել օրինագծեր Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի ժամկետների երկարաձգման վերաբերյալ

Տիգրան Ավինյանը կարևորել է, որ մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցումն իրականացնի հայկական ընկերություն

Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները

Արդեն ժամանակն է, որ ամբողջությամբ անցնենք էլեկտրական ավտոբուսների. Տիգրան Ավինյան

Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Հութիների խոսնակը հայտարարել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանին հարվածելու մասին

Ըմբիշներ Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին աշխարհի առաջնությունում

COP17. ՀՀ-ն օգտագործելու է բնապահպանական այս բարձր հարթակը խնդիրները բարձրաձայնելու և նոր գործընկերներ փնտրելու համար. նախարար

Հորդանանում ձերբակալել են եկեղեցու վրա հարձակում իրականացրած երեք ահաբեկչի