Հասարակական

Արթուր Բաղդասարյանը Լիսաբոնում կմասնակցի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին նվիրված համաժողովին

1 րոպեի ընթերցում

Արթուր Բաղդասարյանը Լիսաբոնում կմասնակցի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին նվիրված համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը Թմրամիջոցների և թմրամոլության եվրոպական մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Վոլֆգանգ Գոցի հրավերով մայիսի 21-23-ը կայցելի Լիսաբոն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԱԽ մամուլի ծառայությունից, Արթուր Բաղդասարյանը կմասնակցի թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերին նվիրված «REITOX շաբաթ» միջազգային համաժողովին, ուր ներկայացված են 42 պետությունների ներկայացուցիչներ:

Վոլֆգանգ Գոցի հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն «REITOX» թմրամոլության և թմրամիջոցների եվրոպական ցանցում Հայաստանի ընդգրկման, Հայաստանում թմրամոլների վերականգնողական կենտրոնի ստեղծմանը, ինչպես նաև Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի և թմրամիջոցների ու թմրամոլության եվրոպական մոնիտորինգի կենտրոնի միջև համագործակցության հուշագրի ստորագրմանը վերաբերող հարցեր: Նախատեսվում են նաև Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այլ հանդիպումներ երկկողմ և միջազգային ձևաչափով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում