Հասարակական

Եվրոպական տարբեր երկրներից ժամանած երիտասարդներ Դիլիջանում մասնակցել «Աշխատում ենք աշխատանք գտնելու ուղղությամբ» դասընթացին

2 րոպեի ընթերցում

Եվրոպական տարբեր երկրներից ժամանած երիտասարդներ  Դիլիջանում  մասնակցել «Աշխատում ենք աշխատանք գտնելու ուղղությամբ» դասընթացին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիլիջան քաղաքում մայիսի 10-ից 18-ը անց է կացվել «Երիտասարդների գործազրկություն: Աշխատում ենք աշխատանք գտնելու ուղղությամբ» դասընթացը: Դասընթացին շրջանակներում Դիլիջան էին ժամանել 35 երիտասարդներ Եվրոպական մի շարք երկրներից՝ Իտալիայից, Ֆրանսիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Լատվիայից, Էստոնիայից, Բելառուսից, Ուկարինայից, Վրաստանից, Մոլդովայից, Չեխիայի Հանրապետությունից, Թուրքիայից և Հայաստանից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ մամուլի ծառայությունից, դասընթացը նպատակ էր հետապնդում երիտասարդներին զինել աշխատաշուկայում հեշտությամբ ներգրավվելու փորձով, գիտելիքներով և հմտություններով: Եվրոպական Հանձնաժողովի «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացի շրջանակներում 7 աշխատանքային օրերի ընթացքում երիտասարդները կիսվել են գործազրկության վերաբերյալ իրենց կարծիքներով ու գաղափարներով, ինչպես նաև սովորել ինքնակենսագրություն և մոտիվացիոն նամակներ գրելու տեխնիկան, աշխատանքային հարցազրույցի պատրաստվելու հմտությունները, քննարկել, թե ինչպես կարելի է կամավորությունը օգտագործել որպես աշխատաշուկա մտնելու միջոց:

Դասընթացի շրջանակերում անցկացվող վարժությունների, եվրոպական լավագույն փորձի քննարկման, երիտասարդների գործազրկության վերաբերյալ փորձի փոխանակման միջոցով նախաձեռնության հեղինակները ցանկանում են խրախուսել և ոգեշնչել երիտասարդներին հետագայում իրենց երկրներում միջոցներ ձեռնարկել և օգնել այլ գործազուրկ երիտասարդներին աշխատանք գտնելու հարցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում