Օծվեց Աբովյանի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ օծվեց Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցին: Այն կառուցվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ: Եկեղեցու բացման արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, բարձրաստիճան հյուրեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` եկեղեցու բացման արարողության ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին եւ ամբողջ թիմին` աշխատանքները լավագույնս իրականացնելու համար: «Այսօր հուզված եմ եւ հպարտ: Եկեղեցու կառուցումը վերջին 7 տարիների ընթացքում զբաղեցրել է իմ միտքը: Շինհրապարակ այցելելով, ամեն նոր քար դնելով ուրախացել եմ, խոչընդոտների հանդիպելով` տխրել»,- ասաց նա` հավաստիացնելով, որ ապագայում եւս շարունակելու է իրականացնել նման ծրագրեր:

ԲՀԿ առաջնորդի ցանկությունն է, որ եկեղեցին դառնա հանդուրժողականության եւ սիրո խորհրդանիշ, նաեւ հավատում է, որ «փոփոխությունները գալու են մեր սրտից»:

Եկեղեցու նախագծի հեղինակ, ճարտարապետ Արտակ Ղուլյանը չցանկացավ երկար խոսել, պատմել եկեղեցու նախագծի կամ կատարված աշխատանքի մասին, քանի որ վստահ է` կատարված աշխատանքն ավելի խոսուն է: «Եթե ճարտարապետությունը չի խոսում, իմ պատմելն ավելորդ է: Այսօր իմ լռության օրն է»,- նշեց նա:

Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ, Հայ օգնության ֆոնդի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանն«Արմենպրես»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ եկեղեցու առկայությունը հավատքի շարունակականության լավագույն հավաստիքն է: «Սա ողջ հայ ժողովրդի համար ուրախության եւ տոնախմբության առիթ է»,- ասաց նա:

Եկեղեցու հիմնարկեքի արարողությունը կայացել էր 2006 թ-ին:

Հայերեն English Русский

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ճեպազրույցը

Ռուբիոն Աբու Դաբիում Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի հույս ունի

Անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Իրաքյան Քուրդիստանում դադարեցվել է գազի արդյունահանումը

Կոռուպցիայի կանխարգելումը Հայաստանի կառավարության առաջնահերթությունն է. Նիկոլ Փաշինյան

Հիվանդանոցում մահացել է Կրակովի հրապարակում ահաբեկչություն իրականացրած տղամարդը

Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը

Սաուդյան Արաբիան հայտնել է Եմենի հութիներին հարվածներ հասցնելու մասին

Նիդեռլանդներում բազամահազարանոց ցույցի մասնակիցները կառավարությունից պահանջել են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ

Ռուսաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը

Ղարաբաղից տեղահանված անձանց բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը