Հասարակական

Հայկական կայքերի նկատմամբ թուրք-ադրբեջանական հաքերների պասիվությունը մի քանի պատճառ ունի. Սամվել Մարտիրոսյան

1 րոպեի ընթերցում

Հայկական կայքերի նկատմամբ թուրք-ադրբեջանական հաքերների պասիվությունը մի քանի պատճառ ունի. Սամվել Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-ադրբեջանական հաքերային խմբերն ապրիլի 24-ին եւ մայիսի 9-ին բավական տարօրինակ ձեւով պասիվ են եղել: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, պատճառն այն է, որ ցեղասպանության թեմայով կայքերն այսօր բավական պաշտպանված են: «Շատ հավանական է նաեւ, որ սպառված լինեն նրանց հնարավորությունները: Բացառված չէ նաեւ, որ թուրք-ադրբեջանական հաքերային խմբերը լուռ ավելի վատ բան են պատրաստում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց նա` կոչ անելով զգոն լինել:

Մարտիրոսյանի խոսքով` այս տարի բավական ակտիվ էին մեր հայկական կիբեր խմբերը: «Հայկական կիբեռ բանակը ապրիլի 24-ին եւ մայիսի 9-ին կոտրել է մի շարք ադրբեջանական եւ թուրքական կայքեր: Իսկ մայիսի 10-ին` Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի ծննդյան օրվա հետ կապված հայկական հաքերային մեկ այլ խմբավորում հրապարակեց բավական մեծ քանակի ադրբեջանցի լրագրողների նամակներ, որտեղ ակնհայտ երեւում էր հակահայկական քարոզչությունը»,- ասաց նա:

Մասնագետի խոսքով` այսօր Հայաստանում խնդիր է հատկապես անձնական տվյալների պահպանությունը, որը, սակայն, Հայաստանի քաղաքացիներին այնքան էլ չի մտահոգում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում