ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում լրագրողների ոչ օրինաչափ վարքը դատապարտելի է:«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանըմիանշանակ որպես բացասական երեւույթգնահատեց այն երեւույթը, երբ լրագրողները, նախընտրական տեղամասներկայանալովլրագրողի վկայականով, խախտում են որոշակի օրենքներ կամ կանոնակարգեր:
«Իհարկե շատ վատ է նաեւ, որ լրագրողի անվան տակ են ոմանք հայտնվում և խանգարում ընտրությունների նորմալ ընթացքին»,- ասաց Նավասարդյանը` անդրադառնալով ավագանու ընտրությունների ժամանակ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղակայված 7/21 ընտրատեղամասում արձանագրված միջադեպին, որտեղ որպես լրագրող ներկայացած անձը ոչ թե լրագրողական գործառույթներ էր իրականացնում, այլ օգնում էր հանձնաժողովին` սուրճ պատրաստել:
«Եթե լրագրողի վարքը միտված է ընտրախախտմանը, ապա դա դատապարտելի է»,- ընդգծեց Երեւանի մամուլի ակումբի նախագահը:
Բորիս Նավասարդյանն ընտրատեղամասում լրագրողի վկայականով ոչ լրագրողների հայտնվելն ընդունելի է համարում միայն այն դեպքում, երբ տվյալ լրատվամիջոցը տեղյակ է այդ մասին, եւ երբ տվյալ անձը չի խոչընդոտում է ընտրությունների բնականոն ընթացքին:
Լրատվամիջոցները մայիսի 5-ին արձանագրել էին, որ մի շարք անձինք, ներկայանալով լրատվամիջոցների անունից, զբաղված են ոչ թե մասնագիտական գործունեությամբ, այլ դրսեւորում են հակաօրինական վարք: