Օտարերկրացի ալպինիստները գերադասում են բարձրանալ Արագած լեռը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լեռնային տուրիզմի նպատակով Հայաստան ժամանած զբոսաշրջիկները գերադասում են բարձրանալ Արագած լեռը։ Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը, վերջին տարիներին ավելացել են աշխարհի տարբեր երկրներից ապլինիզմով զբաղվողների այցերը Հայաստան։ «Այստեղ են ժամանում ակտիվ հանգստի նախընտրողները, ում հետաքրքրում է լեռներով ու կիրճերով հարուստ Հայաստանը։ Ալպինիզմի սիրահարների համար Հայաստանը հարմարավետ երկիր է»,- ասաց Դանիելյանը։ Նրա խոսքով՝ զբոսաշրջիկները Հայաստան են գալիս ինչպես ամռան, այնպես էլ ձմռան ամիսներին։ Ամառը հարմար է ժայռամագլցման համար, իսկ ձյան սկսվելուն պես ակտիվանում ենskyruninng-ի (երկնային վազք) սիրահարները։ Դանիելյանը նշեց, որ Հայաստանում տարեկան 40-50 մարդ անցնում է ալպինիզմի դասընթացներ և ստանում լեռնագնացի սերտիֆիկատ, սակայն ավելի շատ է սիրողական ալպինիզմով զբաղվողների թիվը։

Սուրեն Դանիելյանի խոսքով՝ շատ են նաև ալպինիզմի նպատակով արտասահման մեկնողները։ «Նախորդ տարի չորս անգամ հայ լեռնագնացները մասնակցել են տարբեր մրցաշարերի։ Դրանցից մեկում, որն անցկացվում էր Իրանում, նրանք կիսել են 1-2 տեղերը»,- ասաց Դանիելյանը: Այժմ Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան Ռուսաստանի ալպինիզմի ֆեդերացիայի և Ռուսաստանի skyrunning-ի ասոցիացիայի կողմից հրավեր է ստացել մասնակցել մայիսի 6-11 Էլբրուսում կայանալիք էքստրեմալ մարզաձեւերի Red Fox Elbrus Race 2013 փառատոնին` skyruninng-ի մրցաշարին:

2012-ին 2011թ-ի համեմատ ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 11.3%-ով, զբոսաշրջային այցելությունների թիվը գերազանցել է 843 հազարը։ Հայաստան այցելում են հիմնականում եվրոպական երկրներից` Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, ինչպես նաև Ռուսաստանից և Ճապոնիայից։Զբոսաշրջիկների նոր հոսքեր են սկսել ուղղվել Հայաստան նաեւ Ավստրիայից, Բելգիայից, Լատինական Ամերիկայից:

Հայերեն English Русский

Եղվարդում գործող ապօրինի հրաձգարանում մի ամբող զինանոց է հայտնաբերվել

Նեթանյահուն մեկնում է ԱՄՆ․ նախատեսվում է հանդիպում Թրամփի հետ

Երևանում Սեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Սև ծովում հարվածներից հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ամփոփել է 93-րդ թատերաշրջանը

«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի մասնակցության հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներով կվերադառնան Սյունիք

Հայաստանում նախատեսվում է սահմանել տեղումների խթանման և մառախուղի ցրման միասնական կարգ

Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին

Ուսուցիչների կամավոր ատեստավորում․ մեկնարկում է հայտերի ընդունումը