Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է բացառիկ նշանակության հուշագրություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է բացառիկ նշանակության հուշագրություն` Սարգիս Թորոսյան. «Դարդանելից մինչև Պաղեստին»: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին թանգարան-ինստիտուտից, Սարգիս Թորոսյանի հուշագրությունը ներկայացնում է Առաջին աշխարհամարտի թոհուբոհով անցած օսմանյան բանակի հայազգի սպայի ոդիսականը։ Դեպքերի ու դեմքերի անսպասելի անցումները, ցեղասպանության պատմությունը բոլորովին անսպասելի կողմից ներկայացնելը Սարգիս Թորոսյանի իրապատումը դարձնում է խիստ հետաքրքիր ու գրավիչ հուշագրություն, որի ընթերցումն անջնջելի տպավորություններ է թողնում։

Սարգիս Թորոսյանի՝ իր բովանդակությամբ աննախադեպ ու եզակի այս հուշագրությունը պատմում է ճակատագրի բերումով և զինվորական պարտքի զգացումով Օսմանյան Թուրքիային բացառիկ ծառայություն մատուցած հայ սպայի կյանքի ու գործունեության մասին, որտեղ մեկտեղված են հերոսությունն ու անձնազոհությունը, դավաճանությունն ու դավադրությունը, սերն ու կորստի ցավը...

Սարգիս Թորոսյանի կարևոր այս հուշագրությունը տպագրված է նաև թուրքերեն և, ունեցած տվյալներով, այն արդեն առաջացրել է լուրջ հետաքրքրություն թուրքական շրջանակներում՝ միևնույն ժամանակ դառնալով տարաբնույթ մեկնաբանությունների ու բանավեճերի առարկա։

Հուշագրությունն առաջին անգամ է ներկայացվում ընթերցողին հայերեն թարգմանությամբ: Գիրքը բաղկացած է 17 գլուխներից:

Հայերեն English Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը