Պաշտոնական

Տիգրան Սարգսյանն ընդունել է Գայդարյան ընթերցումների կազմակերպիչներին

1 րոպեի ընթերցում

Տիգրան Սարգսյանն ընդունել է Գայդարյան ընթերցումների կազմակերպիչներին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Երևանում անցկացված «Ռուսաստան և Հայաստան. բարեփոխումների դասերը» խորագրով Գայդարյան ընթերցումների կազմակերպիչներին, որն անցկացվել է Եգոր Գայդարի հիմնադրամի, Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի և Հայ-ռուսական սլավոնական համալսարանի նախաձեռնությամբ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,Տիգրան Սարգսյանը ողջունել է նման քննարկումների անցկացումը, կապերի խորացումը և հայտնել կառավարության աջակցությունն այսպիսի նախաձեռնություններին: Այնուհետև ներկայացվել է Գայդարյան ընթերցումների գիտագործնական ծրագրի ընթացքը, որում քննարկումներ են ծավալվել սոցիալ-տնտեսական հարցերի շուրջ: Նշվել է, որ 2010 թվականից ՌԴ-ում մեկնարկած ծրագիրն ԱՊՀ երկրներից առաջին անգամ անցկացվում է Հայաստանում:

Ծրագրի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել Երևանում անցկացված քննարկումների արդյունքներից, անդրադարձել տնտեսության և հումանիտար բնագավառներում ուսումնական և գիտական միջազգային փորձին ու միտումներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում