Հայ-կորեական տնտեսական գործակցության հնարավորությունների փոքր մասն է օգտագործվում. ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու կարեւոր նախաձեռնություններից մեկը ոլորտում գործարար աշխարհի ներկայացուցիչների ակտիվ ներգրավումն է: Ապրիլի 15-ին «Հայ-կորեական տնտեսական համագործակցության հետագա հեռանկարները» խորագրով գիտաժողովի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը: «Որակյալ մասնագետներ պատրաստելու համար շատ կարեւոր է, որպեսզի գործարար միջավայրը եւս ներգրավված լինի եւ ակտիվորեն մասնակցի կրթության գործընթացին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա՝ ընդգծելով, որ դա պետք է տեղի ունենա նաեւ լեզվի եւ մշակույթների հաղորդակցության եղանակով:

Տիգրան Սահակյանը ողջունեց Հայաստանում կորեերեն լեզվի ուսուցումը՝ հույս հայտնելով, որ ժամանակի ընթացքում կորեացի ժողովուրդը նույնպես հաղորդակից կլինի հայ ժողովրդի լեզվին եւ մշակույթին, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ավելի ընդլայնել երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը՝ մշակութային հաղորդակցման եւ փորձի փոխանակման եղանակով:

ՀՀ արտաքին գործերի նախարարության Ասիայի, Օվկիանիայի եւ Աֆրիկայի վարչության պետ Աշոտ Ոսկանյանը նկատեց, որ վերջին շրջանում հայ-կորեական հարաբերությունները իսկապես համագործակցության լուրջ փուլ են թեւակոխել՝ նշելով, որ երկու երկրներն էլ շահագրգռված են այդ համագործակցությունն ավելի խորացնելու հարցում: «Վերջին տարիներին երկու երկրների միջեւ կապերն իսկապես խորացել են: 2012թ.-ին մենք լայնածավալ միջոցառումներով նշեցինք Կորեայի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա տարեդարձը, անցած տարի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց Սեուլում կայացած միջուկային անվտանգության գագաթնաժողովին, երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ բազմաթիվ հանդիպումներեր եւ քննարկումներ են կազմակերպվել»,-ասաց նա՝ հավելելով, որ չնայած այս ամենին՝ երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը բավարար մակարդակի վրա չէ:

Նա նշեց, որ ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ կազմում է 25-ից 30 միլիոն դոլար, ինչը շատ քիչ է համագործակցության լայն հնարավորություններ ունեցող երկրների համար: «Ես կարծում եմ, որ մենք կարող ենք հասնել նրան, որ հայ-կորեական տնտեսական համագործակցությունը հասնի ավելի լուրջ մակարդակի»,-ասաց նա՝ շեշտելով, որ հենց այդ նպատակին էլ ծառայելու է գիտաժողովը, որը թույլ կտա փորձի փոխանակման եւ խելամիտ առաջարկների եղանակով կազմել հետագա համագործակցության հեռանկարների ծրագիր:

«Հայ-կորեական տնտեսական ապագա համագործակցության հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը համատեղ կազմակերպել են Կորեական հիմնադրամը եւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը: Գիտաժողովի նպատակն է Հայաստանում բարձրացնել Կորեայի տնտեսության վերաբերյալ իրազեկությունը, ներկայացնել հայ-կորեական տնտեսական հարաբերությունների պատմությունը եւ քննարկել հետագա զարգացումները:

Հայերեն English

Վարչապետը և նախագահը հանդիպել են ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Ռուսական կողմը հայտնել է, որ Բիշքեկում նախատեսվում է Փաշինյան-Պուտինի հանդիպումը

Իջևանում քննարկվել են մարզային հեռուստաընկերությունների արդի մարտահրավերները և զարգացման հնարավորությունները

Նորվեգիայի թագավորի մահից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Օսլոյի թագավորական պալատի դիմաց

Պակիստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնասվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկել

Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆ-ն պարզաբանել է նոր կարգը

Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 5 ինքնաձիգ, մարտական ատրճանակ ու զինամթերք. կան ձերբակալվածներ

Շինարարների փողոցը բարեկարգվելու է և վերադարձվի երևանցիներին. Տիգրան Ավինյան