Մշակույթ

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը համալրվել է նոր քանդակներով

2 րոպեի ընթերցում

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը համալրվել է նոր քանդակներով

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնըհամալրվել է արվեստի նոր գործերով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց արվեստի կենտրոնի հանրային կապերի եւ մարքեթինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանը:Ամերիկացի արվեստագետներ Պիտեր Քոֆինի «Ծովահեն» և Ռոբերտ Ինդիանայի «Սեր» գործերը հանրության դատին են ներկայացել ապրիլի 10-ին:

Ամերիկացի Ռոբերտ Ինդիանան փոփ-արտ ուղղության ներկայացուցիչ է: Իր նշանավոր «LOVE» նշանն առաջին անգամ ներկայացվել է գեղանկարի տեսքով, որից հետո այն արդեն կիրառվել է քանդակներում և փոստային քարտերի վրա` դառնալով 1960-ականների փոփ-խորհրդանիշ: Պիտեր Քոֆինի աշխատանքները ներկայացված են համաշխարհային մի շարք ցուցահանդեսներում և հավաքածուներում:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը շարունակում է ցուցադրել նոր և եզակի արվեստանմուշներ, որոնք համալրում են Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուն:

Գաֆեսճյան արվեստի կենտրոնի մշտական հավաքածուի կորիզը կազմում է Ջերարդ Լ. Գաֆէսճյանի արվեստի հավաքածուն: Այն պարունակում է ստեղծագործություններ հանրահայտ արվեստագետներ Ստանիսլավ Լիբենսկու, Յարոսլավա Բրիխտովայի հավաքածուներից: Հավաքածուն, որտեղ ընդգրկված են բազում երկրների արվեստագետների աշխատանքներ, ներառում է նաև համաշխարհային համբավ վայելող արվեստագետ Դեյլ Չիհուլիի կարևոր ստեծագործություններից մի քանի օրինակներ: Գաֆէսճյան հավաքածուի մեջ ներառված են նաև Լին Չադուիքի, Բարրի Ֆլանագանի տարբեր գործեր, Ֆերնանդո Բոթերոյի մեծածավալ բրոնզե ստեղծագործություններ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում