Կրամնիկն իրեն ու Լեւոն Արոնյանին համարում է Մագնուսին հավասար մրցակից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը վստահ է, որ թե ինքը եւ թե Լեւոն Արոնյանը հավասար մրցակցիներ են Մագնուս Կարլսենի համար:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` այս մասին գրում է ռուսականНезависимая газета-ն: 37-ամյա շախմատիստը փաստում է` Լոնդոնում ավարտված հավակնորդների մրցաշարը ցույց տվեց, որ Մագնուս Կարլսենը նույնպես խոցելի է: «Ես եւ Լեւոն Արոնյանը կարող ենք հավասար խաղ խաղալ Մագնուսի դեմ: Այլ բան է` նա երիտասարդ է, լի էներգիայով եւ մեծ ձգտում ունի հաղթելու: Իսկ եթե նայեք միայն շախմատի ուղղությամբ, ապա, ես կարծում եմ, նա ոչինչով առավել չէ մեզնից: Կասեմ այսպես` Կարլսենը կատարելագործված Կարպովն է»,-ասել է Կրամնիկը:

Նա Լոնդոնի հավակնորդների մրցաշարում հավաքել էր նույնքան միավոր, որքան Մագնուս Կարլսենը, բայց քանի որ նորվեգացին ավելի շատ հաղթանակներ ուներ, շախմատի աշխարհի թագի համար կպայքարի ինքը:Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցաշարը կկայանա նոյեմբերին 6-26-ը Վիշվանաթան Անանդի եւ Մագնուս Կարլսենի միջեւ:

Հայերեն English

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA

ՄԻՊ-ը կարևորել է ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում իրականացվող բարեփոխումները

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման թեման

Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Բլոգերների և սոցիալական հարթակներում ազդեցիկ անձանց գործունեության կարգավորումը միջազգային քննարկումների առարկա է․ ՄԻՊ

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունել է երիտասարդ հայ կինոռեժիսորի մրցանակը «Golden FEMI» փառատոնում

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՄԻՊ-ը խոսել է հաստատության կառուցվածքային փոփոխությունների և շենքային պայմանների խնդիրների մասին

Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն առաջիկա օրերին կբացի Մոլդովայի հետ առաջին բանակցային կլաստերը․ Moldpres

Վերջին երկու ամսում Հակակոռուպցիոն դատարանը ստացել է խուզարկության շուրջ 400 միջնորդություն