Հասարակական

ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակի տարածքում ականազերծման դասընթացներ են անցկացվում

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակի տարածքում ականազերծման դասընթացներ են անցկացվում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության համակարգմամբ ապրիլի 2-ից ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակի տարածքում մեկնարկել է Կանզասի ազգային գվարդիայի հրահանգիչների կողմից անցկացվող ականազերծման դասընթացը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն հանդիսանում է Հայաստանում ականազերծման ուղղությամբ իրականացվող ուսումնավարժական ծրագրի հերթական փուլը: Դասընթացի առաջին շաբաթվա ընթացքում ներգրավվել են նախորդ փուլում (անցյալ տարվա սեպտեմբերին) պատրաստված ականազերծման հրահանգիչները` անցած դասընթացի ընթացքում ստացած գիտելիքները վերհիշելու և ամրապնդելու նպատկով: Դասընթացի երկրորդ շաբաթը նախատեսված է ականազերծողների համար և դասընթացի առաջին շաբաթվա մասնակիցները հանդես են գալիս որպես հրահանգիչներ և ամերիկյան հրահանգիչների օժանդակությամբ անցկացնում են վարժանքը:

Դասընթացներին ներգրավված են և վերապատրաստում են անցնում նաև ՀՀ ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան մասնագետները:

Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում անցկացվող նմանատիպ դասընթացները պարբերական բնույթ են կրում և հայ ականազերծողների վերապատրաստման, փորձի փոխանակման գործում կարևոր նշանակություն ունեն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում