Դամասկոսում հայ զինվոր է զոհվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում հայ զինվոր է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Բերիո առաջնորդարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը, Դամասկոսի արեւելյան արվարձաններից Մլեհա-Ջարամանա շրջանում զինված բախումների հետեւանքով մարտի 15-ին զոհվել է Սիրիայի բանակի ծառայող հայազգի Վազգեն Իսհակ Տաղլյանը:

21-ամյա երիտասարդի հուղարկավորության արարողությունը կկատարվի մարտի 17-ին Դամասկոսի Սբ Սարգիս եկեղեցում:

Սիրիայում ընթացող բախումների ընթացքում 2012-ի մայիսի 29-ին զոհվել էր հայազգի մեկ այլ զինվորական եւս` Լեւոն Կույումջյանը:

Սիրիայում շուրջ երկու տարի շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը գերազանցում է 70 հազարը, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը: Փախստականների հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ռեյմ աս Սալիմը հայտարարել է, որ սիրիացի փախստականների թիվը վերջին շաբաթվա ընթացքում ավելացել է տասը տոկոսով:

Փախստականների հարցերով զբաղվող կոմիտեն նախորդ շաբաթվա ընթացքում տեղեկացրել էր, որ փախստականների թիվը Հորդանանում, Լիբանանում, Իրաքում եւ Թուրքիայում, ինչպես նաեւ Եգիպտոսում եւ այլ երկրներում հասել է մեկ միլիոնի: Ստացված տեղեկությունների համաձայն` փախստականների թիվը օրական ավելանում է մի քանի հազարով: Հորդանանում սիրիացի փախստականների թիվը հասնում է 330 հազարի:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը