Սփյուռք

Դամասկոսում ռումբի պայթյունի հետեւանքով վիրավորված երկու հայերի վիճակը ծանր չէ

2 րոպեի ընթերցում

Դամասկոսում ռումբի պայթյունի հետեւանքով վիրավորված երկու հայերի վիճակը ծանր չէ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի քրիստոնեական Բաբ Շարկի թաղամասում մարտի 11-ին ռումբի պայթյունի հետեւանքով վիրավորների թվում երկու հայեր կան: Այս մասին«Արմենպրես»–ի հետ զրույցում տեղեկացրեց դամասկոսաբնակ Նազարեթ Էլմաջյանն` ավելացնելով, որ Միրզախանյան եւ Հուսիկյան ազգանունով հայերը, բարեբախտաբար, թեթեւ վնասվածքներ են ստացել: Նրանք արդեն դուրս են գրվել հիվանդանոցից եւ վերադարձել տուն:

Դամասկոսի քրիստոնեական Բաբ Շարկի թաղամասում մարտի 11-ին զինյալները երկու ռումբ են պայթեցրել: Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ առաջին ռումբը պայթել է խանութի մոտ, ինչի հետեւանքով երեք մարդ է զոհվել, եւս 28-ը` վիրավորվել: Երկրորդ ռումբը պայթել է Բաբ Շարկի թաղամասի բնակելի շինության մոտ: Թեպետ տուժածներ չկան, սակայն շինությունը նյութական վնասներ է կրել:

Եւս մեկ ռումբ ընկել է «Թիշրին» մարզադաշտի վրա, որտեղ այդ ժամանակ ֆուտբոլային հանդիպում է եղել «Ումեյա» եւ «Մեսֆաթ Բանիյաս» թիմերի միջեւ: Պայթյունի հետեւանքով մի քանի ֆուտբոլիստներ են վիրավորել:

Սիրիայում շուրջ երկու տարի շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը գերազանցում է 70 հազարը, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը: ՄԱԿ-ի տվյալներով` սիրիացի փախստականների թիվը հասել է մեկ միլիոնի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում