Հալեպում մեկ տարվա ընթացքում ինը տասնյակ հալեպահայ է առեւանգվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպահայ շտապօգնության մարմնից ստացված տեղեկությունների համաձայն` Հալեպում շուրջ մեկ տարի շարունակվող բախումների եւ անկարգությունների հետեւանքով 90 հալեպահայ է առեւանգվել: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ նրանց մեծամասնությունը, բարեբախտաբար, ազատ է արձակվել:Գրեթե բոլորը, բացի մի քանի հայերից, ազատ են արձակվել փրկագին վճարելուց հետո:Բախումների հետեւանքով վիրավորված հալեպահայերի թիվը 87 է, իսկ զոհերի թիվը դեռ ճշտվում է: Հայտնի է, որ այդ թիվը մոտ է չորս տասնյակին: Երկու զինծառայողներ` Խաժակ Աբելյանը եւ Ղազար Կարապետյանը, անհայտ կորած են համարվում մինչեւ այժմ: Շտապօգնության մարմնի կողմից շուրջ 3500 օգնության փաթեթներ հատկացվել են հալեպահայ ընտանիքներին: Մեկ տարվա ընթացքում Հալեպում, ստեղծված ծանր իրավիճակից ելնելով, մոտ 12-13 հազար հայեր հեռացել են քաղաքից:

Ավելի վաղ ՄԱԿ-ը հրապարակել էր Սիրիայում շուրջ երկու տարի շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը` նշելով, որ այն գերազանցել է 70 հազարը: Ըստ հրապարակած տվյալների` սիրիացի փախստականների թիվը հարեւան երկրներում հասել է 940 հազարի: Տեղեկություններ կան, որ Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը մոտենում է 300 հազարի, մոտ երկու հարյուր հազար սիրիացի էլ բնակվում է Հորդանանում:

Հայերեն English Русский

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը