Արցախ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին ֆիլմից հուզվել էին անգամ ադրբեջանցիները. Ցվետանա Պասկալևա

2 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին ֆիլմից հուզվել էին անգամ ադրբեջանցիները.  Ցվետանա Պասկալևա

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղն ունի բոլոր պայմաններնո ու հնարավորություններն աշխարհին որպես անկախ պետություններկայանալու համար։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ մարտի 5-ի հանդիպման ժամանակ նշեց լրագրող, ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրողների միջազգային ասոցիացիայի անդամ Ցվետանա Պասկալևան, եկել է ժամանակը, որ աշխարհն իմանա ղարաբաղյան դեպքերի մասին իրական փաստերը։ «Քանի դեռ վերքերը «տաք» են, պետք է փորձել լուծումներ գտնել, աշխարհին ցույց տալ առկա փաստերը։ Ադրբեջանը պետք է հասկանա, որ Ղարաբաղը ինքնիշան պետություն է»,- նշեց Պասկալևան։ Նա համոզված է, որ Լեռնային Ղարաբաղն ունի ասելիք, և Ադրբեջանը ստիպված կլինի լսել դա։

Անցյալ տարվանից Ցվետանա Պասկալևան սկսել է շրջագայություններն աշխարհի տարբեր երկրներում, որի ընթացքում ներկայացնում էր Լեռնային Ղարաբաղի մասին փաստավավերագրական ֆիլմեր։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր քայլափոխին ստիպված է եղել պայքարել ադրբեջանցիների հակահայկական քարոզչության դեմ։ «Բայց հնարավոր չէր չնկատել երիտասարդ ադրբեջանցիների հայացքները, երբ Պրահայում ցուցադրեցինք «Կլինի՞ արդյոք Ղարաբաղի առավոտը» ֆիլմը։ Այս ֆիլմը ցույց էր տալիս, որ Ղարաբաղի բնակիչների համար չկա այլ ելք, քան պայքարելն ինքնիշխանության համար»,- ասաց Պասկալևան։ Նա համոզված է, որ ադրբեջանցիները չեն ցանականմում բացահայտ տեսնել իրականությունը, բայց հնարավոր չէր չնկատել մարդկանց արցունքները ֆիլմի ցուցադրության ժամանակ։

Ցվետանա Պասկալևան ճանաչված բուլղարացի լրագրող է, ռեժիսոր, սցենարիստ և ֆիլմերի օպերատոր: Ծնվել է Բուլղարիայի Նովա Զագորա քաղաքում: 1991 թվականից Ցվետանա Պասկալևան ղարաբաղյան խնդրին առնչվող մի շարք ֆիլմեր է նկարահանել, որոնց թվում` «Բարձունքներ, հույսեր» (1991թ.), «Կլինի՞ արդյոք առավոտ Ղարաբաղի վրա» (1992թ.), «Իմ սիրելի ողջեր և մեռածներ» (1993թ.), «Ղարաբաղի վերքերը» (1994թ.), «Իրենց հողի զինվորները» (1994թ.), «Լռություն» (1995թ.), «Հավատ և ոգի» (2001թ.):

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում