Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաեւ Մեղրիում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԻրանիԱհարաքաղաքից 26 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է տեղի ունեցել: Այն զգացվել է նաեւ Մեղրիում: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից,մարտի 4-ին` ժամը 01.26-ին, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում` Ահար քաղաքից 26 կմ դեպի արևմուտք, տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 38,480և արևելյան երկայնության 46.750:
Երկրաշարժը զգացվել է Մեղրիում` 3 բալ ուժգնությամբ: