Սփյուռք

Սիրիայից Լիբանան տանող ճանապարհին հայ է առեւանգվել

2 րոպեի ընթերցում

Սիրիայից Լիբանան տանող ճանապարհին հայ է առեւանգվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայից Լիբանան տանող ճանապարհին մարտի մեկին հայ է առեւանգվել: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն`ավելացնելով, որ միջադեպը տեղի է ունեցել Բեյրութ տանող ճանապարհին` Խան Սըբբուլ բնակավայրի մոտ: Ռեյիսյանը նաեւ նշեց, որ առեւանգվողը 1961թ.-ին ծնված Նազարեթ Սաբունջյանն է: Մինչ այժմ մանրամասներ հայտնի չեն, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել միջադեպը, խոսք չի գնում նաեւ փրկագին պահանջելու վերաբերյալ:

Անդրադառնալով Հալեպում տիրող ընդհանուր իրավիճակին` մամուլի քարտուղարը նշեց, որ հայկական թաղամասերում համեմատաբար հանգիստ է, միջադեպեր չեն գրանցվել` չնայած մերթ ընդ մերթ կրակոցների ձայներ են լսվում:

Ռեյիսյանի տեղեկացմամբ` Հալեպում շուրջ երկու տարի շարունակվող բախումների եւ անկարգությունների հետեւանքով 88 հալեպահայ է առեւանգվել. նրանց մեծամասնությունն ազատ է արձակվել: Բացի այդ` բախումների հետեւանքով վիրավորված հալեպահայերի թիվը 86 է, իսկ զոհերի թիվը դեռ ճշտվում է: Հայտնի է, որ այդ թիվը գերազանցում է չորս տասնյակը: Երկու զինծառայողներ` Խաժակ Աբելյանը եւ Ղազար Կարապետյանը, անհայտ կորած են համարվում մինչեւ այժմ:

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում շուրջ 23 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է շուրջ 70 հազարի: Սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 700 հազարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում