Հասարակական

Երեւանում կմեկնարկի CTS 2013 միջազգային ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսը

2 րոպեի ընթերցում

Երեւանում կմեկնարկի CTS 2013 միջազգային ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կմեկնարկի տասներկուերորդ միջազգային Կովկասյան զբոսաշրջայինցուցահանդեսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` մարտի մեկին կայանալիք միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը, Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան, Ճամփորդական գործակալների հայկական միության փոխնախագահ Եղիշե Թանաշյանը, Երևանի քաղաքապետարանի զբոսաշրջության բաժնի պետ Մարիա Բարաղամյանը և Զբոսավարների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ֆելիսիթաս Վրեսինգը:

Ցուցահանդեսն ուղղված է տարածաշրջանային զբոսաշրջության զարգացմանը: Այն

նպատակ ունի խթանել ներգնա և տարածաշրջանային զբոսաշրջությունը, ստեղծել բարենպաստ պայմաններ տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթների

համատեղ մշակման, գովազդման և վաճառքի համար, ինչպես նաեւ Հայաստանի բնակչությանը արձակուրդներըմատչելի և որակյալ պլանավորելու հնարավորություններ ընձեռել:

Ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 75կազմակերպություններ, որոնցից 58-ը` ՀՀ 11 մարզերից և ԼեռնայինՂարաբաղից, մյուսները` Թուրքիայից, Վրաստանից, Հունաստանից, Եգիպտոսից,Արգենտինայից և Արաբական Միացյալ Էմիրություններից: CTS 2013-ի շրջանակում կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ զբոսաշրջայինկրթություն տրամադրող հայաստանյան կրթական հաստատությունների ուսանողների և շրջանավարտների համար:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Ճամփորդական գործակալների հայկականմիությունը և Ճամփորդական գործակալների ամերիկյան միության հայկականմասնաճյուղը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում