Սփյուռք

Հալեպում Կիլիկյան հայկական վարժարանի նախակրթարանը կողոպտվել է

2 րոպեի ընթերցում

Հալեպում Կիլիկյան հայկական վարժարանի նախակրթարանը կողոպտվել է

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Սիս թաղամասում գտնվող հայկական Կիլիկյան վարժարանի նախակրթարանը վերջին օրերին տեղի ունեցած բախումների հետեւանքով կողոպտվել է: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը` ավելացնելով, որ Կիլիկյան վարժարանը երեք բաժիններ ունի, որոնցից նախակրթարանը վերջերս էր նորոգվել: Վարժարանն այժմ անվտանգ վիճակում է, քանի որ բանակը հսկողություն է հաստատել այնտեղ: Ինչպես հայտնի է, վարժարանում այժմ դասընթացներ չեն անցկացվում: Անվտանգության նկատառումներից ելնելով` դասընթացներն անցկացվում են ավելի ապահով շինությունում:

Ավելի վաղ Ժիրայր Ռեյիսյանը տեղեկացրել էր, որ Հալեպի հայկական թաղամասերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, թեպետ այլ թաղամասերում բախումները շարունակվում են: Էլեկտրականության ընդհատումները հաճախակի են դարձել, երեկ կեսօրից մինչեւ այժմ Հալեպը հոսանքազրկված է:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ զինյալների դեմ պայքարը շարունակվում է Հալեպի որոշ թաղամասերում եւ գյուղերում: Հալեպի Բուսթան ալ Կասր շրջանում սպանվել եւ վիրավորվել են մեծ թվով զինյալներ, նրանցից 20-ը ձերբակալվել են: Բախումները շարունակվել են նաեւ ալ Լիրմուն, Բանի Զեյդ, Բուսթան Բաշա թաղամասերում:

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում շուրջ 23 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է 70 հազարի, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում