Սփյուռք

Հալեպի հայկական թաղամասերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է

1 րոպեի ընթերցում

Հալեպի հայկական թաղամասերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական թաղամասերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, թեպետ այլ թաղամասերում բախումները շարունակվում են: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը` նշելով, որ փետրվարի 28-ի գիշերը ուժգին ռմբակոծությունների ձայներ էին լսվում: Ռեյիսյանը նաեւ տեղեկացրեց, որ էլեկտրականության ընդհատումները հաճախակի են դարձել, երեկ կեսօրից մինչեւ այժմ Հալեպը հոսանքազրկված է:

Մամուլի քարտուղարի խոսքով, Հալեպում բուռն բախումների կենտրոնում է հայտնվել պատմական Օմայան մզկիթը: Ընդդիմադիրները քանդել են մզկիթի հետեւի պարիսպը եւ փորձել ներխուժել, իսկ բանակն ամեն գնով փորձում է հետ մղել զինյալներին: Թեժ մարտերը դեռ շարունակվում են:

Հալեպում առեւանգված հայերին, Ռեյիսյանի տեղեկացմամբ, դեռ տեղեկություններ չկան:

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում շուրջ 23 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է շուրջ 70 հազարի, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում