ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրեմ Սիմսիոնի առաջին գիրքը, որը պատմում Է մի մարդու մասին, ով ինքն իրեն Ասպերգերի համախտանիշ Է ախտորոշել, իսկական սենսացիա Է դարձել գրքերի աշխարհում եւ արդեն հավաքել Է 1,2 միլիոն ֆունտ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Guardian հրատարակությանը:
«Ռոզիի ծրագիրը» մտահղացվել Է որպես սցենար, այնուհետեւ ձեռագիրն Ավստրալիայում շահել Է գրական մրցույթը, իսկ 2013 թվականի սկզբին վեպը հրապարակվել Է: Այժմ գիրքն արդեն պատրաստ են հրատարակելու ամբողջ աշխարհի հրատարակչությունները՝ Պորտուգալիայից մինչեւ Չինաստան: Անգլիայում գիրքը կհրատարակվի արդեն 2013 թվականի ապրիլին:
Գրքի հեղինակը՝ ավստրալացի IT-ինժեներ Գրեմ Սիմսիոնը, «Ռոզիի ծրագրը» վեպում ներկայացնում Է ծագումնաբանության պրոֆեսոր Դոն Թիլմանի պատմությունը, որը համալսարանում դասախոսություններ Է կարդում Ասպերգերի համախտանիշի մասին, բայց իր մեջ աուտիստիկ սպեկտրի խանգարման ախտանիշերը չի ընդունում:
Ասպերգերի համախտանիշն աուտիստիկ սպեկտրի խանգարումների տեսակներից մեկն Է, որը բնորոշվում Է սահմանափակ, ստերեոտիպ հետաքրքրություններով եւ սոցիալական փոխգործակցության բնագավառում զգալի դժվարություններով: