Քաղաքականություն

Մահմուդ Ահմադինեժադը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

1 րոպեի ընթերցում

 Մահմուդ Ահմադինեժադը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Իրանի Իսլամական Հանրապետության նախագահՄահմուդ Ահմադինեժադն իր շնորհավորանքներն է ուղղելՀայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում վերընտրման կապակցությամբ:

Ինչպես«Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ-ում Իրանի դեսպանությունից, շնորհավորական ուղերձում նշվում է.

«Մեծարգո պարոն Սերժ Սարգսյան,Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին: Հուսով եմ, որ Ձերդ Գերազանցության նախագահության երկրորդ շրջանում Հայաստանի զարգացման ընթացքը կշարունակվի առավել մեծ արագությամբ:

Շեշտելով Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ բարեկամական եւ ամուր հարաբերությունները ընդլայնելու ուղղությամբ պատրաստակամությունը` Աստծուց հայցում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ բարեկամ Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին` բարօրություն եւ փառք»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում