Պաշտոնական

ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել

2 րոպեի ընթերցում

ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 20-ի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկել է երկրորդ ընթերցման ներկայացված «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հիմնական զեկուցողը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, տեղեկացրել է, որ մինչեւ երկրորդ ընթերցում ՀՀ կառավարությունն ընդամենը հստակեցումներ է կատարել զբոսաշրջային գործունեություն իրականացնող կազմակերպությունների պարտավորություններին վերաբերող հոդվածում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրինագծերի փաթեթին:

ՀՀ կառավարության առաջարկով՝ հանձնաժողովը հետաձգել է «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքի նախագծի քննարկումը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ Արտակ Դավթյանի նախագահությամբ նույն օրը հրավիրված նիստի օրակարգում ընդգրկված էր «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որի քննարկումը, հանձնաժողովի որոշմամբ, հետաձգվեց մինչեւ մեկ տարի ժամկետով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում