ԿԸ հանձնաժողովը հրապարակեց ընտրողների մասնակցության առաջին տվյալները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ժամը 11:00-ի դրությամբ մարզկենտրոնների և մարզում 10 հազար և ավելի ընտրող ունեցողների քվեարկության առաջին տվյալները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երեւանում ընտրություններին 824 հազար 806 ընտրողից արդեն մասնակցել է 86 հազար 601-ը՝ 10.50%, Արագածոտնում՝ 11 հազար 422-ը՝ 9.99%, Արարատում՝ 30 հազար 817-ը՝ 14.46%, Արմավիրում՝ 18 հազար 887-ը՝ 8.41%, Գեղարքունիքում՝ 23 հազար 970-ը՝ 12.85%,Լոռիում՝ 27 հազար 773-ը՝ 11.86%, Կոտայքում՝ 22 հազար 595-ը՝ 9.76%, Շիրակում՝ 18 հազար 244-ը՝ 7.96% , Սյունիքում՝ 16 հազար 613-ը՝ 15.13%, Վայոց ձորում՝ 45 հազար 739-ը՝ 9.68%, Տավուշում՝ 14 հազար 385-ը՝ 13.26 %:

Ընտրողների առավել մեծ թիվ է գրանցվել Վանաձորում՝ 10 հազար 780 ընտրող` 11,16 %, ինչպես նաև մեծ թիվ է գրանցվել Գյումրիում՝ 9 հազար 016 ընտրող` 7,18% և Հրազդանում՝ 4 352 ընտրող՝ 9,90%:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վեցերորդ անգամ մասնակցում են նախագահի ընտրության քվեարկությանը. փետրվարի 18-ի ժամը 08:00-ի դրությամբ 41 ընտրատարածքների բոլոր` 1988 ընտրատեղամասերը բացված են:Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը փետրվարի 17-ի դրությամբ 2 մլն 505 հազար 980 է:Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է յոթ թեկնածու՝Հրանտ Բագրատյան, Պարույր Հայրիկյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Անդրիաս Ղուկասյան, Արման Մելիքյան, Սերժ Սարգսյան, Վարդան Սեդրակյան (քվեաթերթիկներում թեկնածուների անուններն այբբենական կարգով են):

Քվեարկությունը կավարտվի 20:00-ին: Նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2013-ի փետրվարի 25-ին:

Հայերեն English Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար