Սերժ Սարգսյանը քվեարկեց հանուն ապահով Հայաստանի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը Երեւանի Ս. Սպանդարյանի անվան թիվ 24 դպորցում տեղակայված 9/11 ընտրատեղամասում:Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց Սերժ Սարգսյանը, իր քվեն տվել է Հայաստանի ապագայի համար: «Քվեարկել եմ ապահով Հայաստանի, քաղաքացիների եւ ընտանիքների ապահովության համար»,- ասաց նա:«Արմենպրես»-ի փոխանցմամբ`հարցին, թե ինչպես է գնահատում ընտրությունների ընթացքը եւ որքանով է իրականացել արդար ընտրություններ անցկացնելու կոչը` Սերժ Սարգսյանն ասաց. «Կերեւա, երբ ընտրությունների արդյունքները հայտնի լինեն»:

Ընտրատեղամասի նախագահ Արեւհատ Ղազարյանը տեղեկացրեց, որ ընտրատեղամասում հաշվառված է 1335 ընտրող: Առավոտից արդեն` ժամը 12:00-ի դրությամբ ընտրել էր 155 քաղաքացի: Սերժ Սարգսյանը 153-րդն էր:

ՀՀ քաղաքացիները վեցերորդ անգամ մասնակցում են նախագահի ընտրության քվեարկությանը. փետրվարի 18-ի ժամը 08:00-ի դրությամբ հանարպետության 41 ընտրատարածքների բոլոր` 1988 ընտրատեղամասերը բացված են: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված են ընդհանուր թվով 2 մլն 505 հազար 980 ընտրողներ: Նախագահի պաշտոնի համար պայքարում է յոթ թեկնածու՝ Հրանտ Բագրատյան, Պարույր Հայրիկյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Անդրիաս Ղուկասյան, Արման Մելիքյան, Սերժ Սարգսյան, Վարդան Սեդրակյան: Քվեարկությունը կավարտվի 20:00-ին: Նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2013-ի փետրվարի 25-ին:

Հայերեն English Русский

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1056-ի

Կիևում և Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակումների հետևանքով 12 մարդ է զոհվել

Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի ուսանողների բարեմաղթանքները առաջին դասարանցիներին

Ադրբեջանն ու Հայաստանը աշխատում են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման և նոր տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ. Ալիև

ՄԱԿ-ը բարձր է գնահատում ՇՀԿ-ի հետ համագործակցությունը. Գուտերեշ

ՀՀ պաշտպանության նախարարը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր

ՇՀԿ-ի ղեկավարները ստորագրել են Բիշքեկի հռչակագիրը և 27 այլ փաստաթուղթ

Թուրքիան պատասխանատվություն է ստանձնում հակամարտությունները երկխոսության և դիվանագիտության միջոցով կարգավորելու հարցում. Էրդողան

Թուրքիան կշարունակի նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Էրդողան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արել