ՀՀ օրենսդիր ոլորտում աշխատող երիտասարդ մասնագետները կկատարելագործվեն ԱՄՆ-ում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը օրենսդիր ոլորտում աշխատող մասնագետներից սկսել է ընդունել առցանց հայտեր` 2013 թ-ին ԱՄՆ-ում մասնագիտական կատարելագործման փոխանակման կարճաժամկետ ծրագրին մասնակցելու համար:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակի LFP ծրագրի պատասխանատու Նանե Աբրահամյանը, LFP-ն հնարավորություն է տալիս Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի խոստումնալից երիտասարդ մասնագետներին ծանոթանալ եւ գործնականորեն փորձ ձեռք բերել ԱՄՆ-ի կառավարական մարմիններում:

Նանե Աբրահամյանը տեղեկացրեց, որ ծրագիրը մեծ հետաքրքրություն է վայելում, իսկ օրերս Հայաստանում ԱՄն դեսպան Ջոն Հեֆերնը հյուրընկալել էր ծրագրի 5 շրջանավարտներին:

Ծրագրի շրջանավարտները նախագծեր են պատրաստում ԱՄՆիրենցգործընկերների հետ, որոնցից երկուսն արդեն իրականացվել են 2012 թվականի աշնանը, իսկ մյուս երեքը կիրականացվի այս գարնանը:

«LFP-ն ներգրավում է մասնագետների, ովքեր աշխատելով պետական մարմիններում, քաղաքացիական կրթության հաստատություններում, քաղաքացիների շահերի պաշտպանության միություններում, քաղաքական կուսակցություններում կամ ընտրական գործընթացը վերահսկող կազմակերպություններում` ակտիվ ընգրկված են օրենսդրական եւ/կամ քաղաքականության մշակման գործընթացում»,- ասաց նա:

Ծրագրի մասնակիցները ԱՄՆ-ի քաղաքական գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու գիտելիքները կկարողանան խորացնել` հնարավորություն ունենալով աշխատելու ԱՄՆ-ի պետական օրենսդրական մարմիններում, քաղաքապետարաններում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսում եւ քաղաքականության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններում: Ծրագրի ամերիկյան կողմի մասնակիցները նույնպես կարող են հնարավորություն ունենալ հետադարձ փոխադարձ այցեր կատարել իրենց գործընկերների երկրներ:

Նանե Աբրահամյանի տեղեկացմամբ` LFP-ի նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ` ավելի խոր ծանոթանալու ԱՄՆ-ի օրենսդրական գործընթացներին, կարեւորելու քաղաքացիական հասարակության դերը եւ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին, ստեղծելու գործընկերային կապեր ԱՄՆ-ի եւ Հայաստանի հաստատությունների միջեւ, ընդհանուր մտահոգություններն ու խնդիրները հաղթահարելու համար միասնական ուղիներ փնտրելու եւ գործնական լուծումներ մշակելու:

LFP ծրագրի յուրաքանչյուր մասնակից հինգշաբաթյա վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ում: LFP-ի ծրագիրը տրամադրում է ճանապարհածախս, վիզայի վճար, առողջության ապահովագրում եւ թոշակ: Բնակարանը եւ սնունդը տրամադրում են նախապես ընտրված հյուրընկալող ընտանիքները:

Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ բնակիչ, ունենան առնվազն բակալավրի կամ ավելի բարձր աստիճան, դիմելու պահին լինեն 25-35 տարեկան, ցուցաբերեն առաջնորդելու եւ համագործակցելու հմտություններ: Պարտադիր է նաեւ, որ ունենան համապատասխան աշխատանքային փորձ եւ մտադրություն` աշխատանքը շարունակելու իրենց երկրի պետական եւ հասարակական սեկտորում, տիրապետեն անգլերենին: LFP մրցույթի առաջին փուլն անցնելու դեպքում մասնակիցների համար կանցկացվի TOEFL թեստ, եթե դիմորդը նախկինում չի հանձնել եւ չի կարող ներկայացնել TOEFL-ի (paper based) 500 միավորից բարձր կամ IBT TOEFL-ի 60 միավորից բարձր թեստի կամ դրանց համարժեք անգլերենի այլ թեստերի (օրինակ IELTS թեստի 6 միավորին) արդյունքները:

Օրենսդրական հաստատությունների մասնագետների (Legislative Fellows Program/LFP) ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական եւ մշակութային գործերի բաժինը: Հայաստանում LFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպությունը:

Հայերեն English Русский

Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան

Երևանը կընդունի բասկետբոլի Մ16 տարեկանների ԵԱ-ն

ՀՖՖ նախագահի թեկնածուները երկուսն են

«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակներից է առողջ և ազնիվ մրցակցությունը երեխաների շրջանում խթանելը. Փաշինյան

«Հայաստանի AI հնարավորությունը. գաղափարից՝ գործողություն» խորագրով քննարկում

Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնում

Երևանի լողի թիմերը հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների մրցաշարում

Նախարարը հաջողություն է մաղթել դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը

ԱրարատԲանկը տեղաբաշխելու է «Ֆարմ Կրեդիտ Արմենիայի»՝ Հայաստանում առաջին սոցիալական պարտատոմսերը